Թուրքիան և Մոլդովան պայմանավորվել են քաղաքացիների փոխադարձ այցերը կազմակերպել նաև ներքին անձնագրերով

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Թուրքիան և Մոլդովան փոփոխություններ են մտցրել ավելի վաղ կողմերի միջև կնքված «Վիզային ռեժիմի չեղարկման» պայմանագրում։ Երկու երկրների միջև 2012թ․ նոյեմբերի 1-ին Անկարայում ստորագրված պայմանագրով արդեն իսկ չեղարկվել էր վիզա ստանալու անհրաժեշտությունը՝ անձնագրով ճամփորդելու պարագայում։ Այդ պայմանագիրը ուժի մեջ էր մտել 2014թ․ հունիսի 1-ին. փոխանցում է ermenihaber-ը:

Իսկ 2018թ․ հոկտեմբերի 17-ին Քիշնևում Թուրքիայի և Մոլդովայի միջև կնքվել է «Վիզային ռեժիմը փոխադարձաբար չեղարկելու մասին պայմանագրին» կից մի արձանագրություն, որը արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում։ Ըստ այդմ՝  առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն է տրվում ոչ միայն անձնագրով, այլև նույնականացման քարտով կամ այլ ճամփորդական փաստաթղթով ուղևորություն կատարող Թուրքիայի և Մոլդովայի քաղաքացիներին։

Այսպիսով, Թուրքիայի և Մոլդովայի քաղաքացիները այսուհետ անկախ անձնագրի տեսակից կարող են առանց վիզայի փոխադարձ այցելություններ կատարել՝ տվյալ երկրում մնալով ոչ ավել, քան 90 օր՝ միմյանց հաջորդող վեց ամսվա ընթացքում։