Ասիական զարգացման բանկը հաստատելու է Հայաստանի հետ գործընկերության հնգամյա ռազմավարությունը. ԱԶԲ տնօրեն

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը  հաջողություններ  և արդյունավետ աշխատանք մաղթեց նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը կբերի Հայաստանի զարգացման նպատակներին աջակցող կարևոր ծրագրերի առաջքաշմանը և իրականացմանը:

Շեյն Ռոզենթալը հայտնեց, որ այս տարի ԱԶԲ-ն հաստատելու է Հայաստանի հետ գործընկերության հնգամյա ռազմավարությունը, որը համահունչ կլինի նոր կառավարության զարգացման ռազմավարության հետ, ինչի համար խորհրդակցություններ կանցկացվեն կառավարության շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նա հավելեց, որ գործընկերության ռազմավարության մեջ շեշտադրում է լինելու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ու կապակցելիության, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսական աջակցության վրա: Այս առումով Տիգրան Ավինյանը նշեց, որ կրթության և առողջապահության զարգացումը Հայաստանի որդեգրած զարգացման ներառական տնտեսական մոդելի կարևոր տարրերից է հանդիսանում:

Զրուցակիցներն անդրադարձան Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընթացիկ աշխատանքներին, ծրագրի իրականացման ընթացքում կապալառուների հետ առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիներին և միջանցքի շինարարության հետագա ընթացքին: Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ կառավարության նպատակն է ապահովել թե՛ կառուցվող ճանապարհների բարձր որակը, թե՛ հնարավորինս սեղմ ժամկետներում ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով տրանսպորտային համագործակցության զարգացման հեռանկարները: