«Իմ քայլին» տուն ուղարկելուց մինչև միայն ծնունդ գնացող փոխմարզպետ․ նոր ԱԺ-ի 4-րդ օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Նախարարությունների թիվը նվազեցնե՞լ` 17-ից հասցնելով 12-ի, թե՞ որոշները պահպանել: Ընդդիմադիր խմբակցությունները չեն շտապում կողմ կամ դեմ խոսել կառավարության կառուցվածքի հնարավոր փոփոխության վերաբերյալ՝ սպասելով նախագծի ամբողջական տարբերակին: «Լուսավոր Հայաստանը» վճռել է կողմ արտահայտվել մարզպետարանների օպտիմալացմանը:

«Ամեն մարզպետարան ունի երկուսից երեք փոխմարզպետ, որոնք անիմաստ ուռճացված պաշտոններ են, և այդ մարդիկ ոչ մի բան չեն էլ անում: Ասենք՝ մարզպետը ինչ-որ մեկի ծնունդի հրավեր ա ստանում, մակագրում ա, էս փոխմարզպետը գնում ա ծնունդի: Մենք 200 000 դրամ աշխատավարձ պիտի տանք, որ իրենք գնան ծնունդի՞: Կառավարությունում մեկը կարա՞ ինձ բացատրի, ինչի՞ն են սպասում»,- ասում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանը» մինչև վերջ կպնդի, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը վարչապետի վերահսկողությունից դուրս հանվեն ու վերածվեն նախարարությունների: «Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, որ հիմա սահմանադրական կարգի տապալման համար կալանավորված ա, ուժային մարմինները բերել ա իր վերահսկողության տակ: Հայաստանը դարձել ա պառլամենտական երկիր, և նախորդ հակահեղափոխական իշխանությունները չեն ուղղել, հեղափոխական իշխանությունն էլ ասում ա՝ էս ոնց որ մեզ պետք ա»,- նկատում է պարոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ կուսակցությունը չի կիսում Արման Բաբաջանյանի տեսակետը, թե Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է: Պարոն Մարուքյանը վստահեցնում է՝ ինքն անձամբ Սերժ Սարգսյանի փեսայի հետ ծանոթ չէ:

Հարցին՝ նա ի՞նչ հարաբերություն ունի Միքայել Մինասյանի հետ, արդյոք ընկերներ են, պարոն Մարուքյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ: Մամուլում նյութեր կան, որ մենք միասին ենք սովորել: Ես սովորել եմ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում, կարող եք կարդալ իր կենսագրությունը, տեսնել՝ ինքը որտեղ է սովորել: Հայաստանում ինչքան երիտասարդ գործիչ կա, որն անգլերեն գիտի, մի քիչ հաջողակ ա, չգիտես ինչու, անպայման պիտի կապվի ինչ-որ մեկի հետ»:

«Բարգավաճ Հայաստանում» ևս տրամադրությունները սպասողական են: Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ կառավարության կառուցվածքը կազմելիս իշխանությունը պիտի չմոռանա այնպիսի մրցունակ բրենդ, ինչպիսին հայկական մշակույթն է. «Մի ազգ, որը համաշխարհային մնակույթ է թելադրել, մի ազգ, որը համաշխարհային մշակույթի ակունքներում է կանգնած եղել… մենք պիտի զգույշ լինենք նման հարցերում, բայց ինչպիսի՞ն կլինի կառավարության մոտեցումը, պարզ կլինի ապագայում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի ու լրագրողների զրույցի թեման Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն է: Երեկ Փարիզում հանդիպմանը Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը պայմանավորվել են հասարակություններին պատրաստել խաղաղության: Ըստ պարոն Իգիթյանի՝ այստեղ ավելի շատ անելիք ունի Ադրբեջանը. «Գոնե մեր հասարակությունը պատրաստ է խաղաղությանը, եթե պատրաստ չլիներ, 1994 թվականին հայկական կողմը չէր ստորագրի զինադադարի համաձայնագիրը»:

Հեղափոխությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների ու զոհերի թիվը էականորեն կրճատվել է: Պարոն Իգիթյանը հորդորում է հարաբերական անդորրի տակ դավադրություններ չտեսնել: Ըստ նրա՝ այստեղ դեր է խաղում Հայաստանի նոր՝ ժողովրդավարական իմիջը: «Երբ Հայաստանը ներկայացվում է որպես ժողովրդավարական նոր թռիչք կատարած երկիր, Ադրբեջանի կողմից ագրեսիան կընկալվեր շատ բացասական, և Ադրբեջանը հասկանում է, որ եթե նույնիսկ, իր կարծիքով, դիվանագիտական կամ քաղաքական առավելություն ունի, դա կկորցներ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Խորհրդարանից դուրս մնացած Դաշնակցությունը դուրս չի մնում քաղաքական քննարկումներից: ՀՅԴ ղեկավար մարմնից հեռացող Հրանտ Մարգարյանը Ստեփանակերտում ընթացող կուսակցության 33-րդ ժողովում քննադատել է իշխանությանը՝ ասելով, որ այն չի արտահայտում ժողովրդական շարժման նպատակները և անկարող է լուծել խնդիրները: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձում է՝ իշխանության աշխատանքը գնահատողը քաղաքացին է. «Ես ողջունում եմ այն փաստը, որ ինքը հայտարարում է, որ հեռանում է: Ամենևին չեմ ուզում նույնացնել անձերին Դաշնակցության պես հին և կարևոր կուսակցության հետ: Ընտրողն իր գնահատականը տվեց թե՛ մեզ, թե՛ իրենց»:

Հրանտ Մարգարյանը համոզմունք է հայտնել՝ հաջորդ ընտրություններին տուն են ուղարկելու այս իշխանություններին ու ստանձնելու են երկրի ղեկավարումը: Ալեն Սիմոնյանն այստեղ թերահավատ է. «Տուն ուղարկելու համար թող նախ իրենք ներս գան, նոր տուն ուղարկելու մասին կխոսենք»:

Աշխատանքային չորս օրը չբավարարեց պատգամավորներին, որ հասցնեն քննարկել բոլոր տասնմեկ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Հունվարի 18-ին պատգամավորները կընտրեն մշտական հանձնաժողովների ղեկավար կազմը:

Ռոբերտ Անանյան