Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի հարցում․ հայ և ռուս քաղաքագետների հայացքը Փարիզին

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի 4-րդ հանդիպման արդյունքներից ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը եկել է այն եզրահանգման, որ ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի հարցում` մի կարևոր որոշում։

«Շատ քիչ տեղեկություն կա, բացի այն, որ առկա է դրական մթնոլորտ․․․4 ժամ մարդիկ խոսել են, ինչի՞ մասին են խոսել, ուրեմն կա քննարկման առարկա, թեմատիկա, երևի թե ինչ-որ փաստաթուղթ, որի շուրջ ընթանում են քննարկումները, բայց այս մասին ո՛չ կողմերը, ո՛չ համանախագահները ոչինչ չեն հաղորդում»,- Factor.am -ի հետ զրույցում նկատեց Ստանիսլավ Տարասովը՝ ընդգծելով, որ կողմերը հայտնել են նաև հաջորդ ամիս սպասվող հանդիպման մասին։

«Այս ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան է նախապատրաստվում, չեմ կարող ասել ինչ, չեմ ուզում երևակայության գիրկն ընկնել։ Բայց կարելի է սպասել, որ առաջիկայում էլ կլինի Փաշինյան-Ալիև հանդիպումը»,- հավելեց ռուսաստանցի քաղաքագետը։

Նա չբացառեց, որ իր ակնկալած կարևոր որոշումը կարող է վերաբերել 2 շրջանների հանձնմանը, նաև ենթադրեց, որ Ադրբեջանն էլ ինչ-որ փոխզիջումների պատրաստ է, և դրանք կարող են վերաբերել կամ Արցախի՝ բանակցային գործընթացում ներգրավմանը, կամ կարգավիճակին։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կողմերը պատրա՞ստ են փոխզիջումների, ռուս քաղաքագետն ասաց․«Եթե նման փոխզիջումային տրամադրություններ չլինեին, ապա ի՞նչ էին կողմերը 4 ժամ շարունակ քննարկում, ուրեմն կան, թեպետ Ադրբեջանը բացառում է ․․․ ինչևէ տպավորություն ունեմ, որ կողմերը ինչ-որ խաղաղության համաձայնագիր են նախապատրաստում»։

Հիշեցնենք, որ կողմերը կրկին ընդգծել են, որ տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը, և այս անգամ հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ըստ Տարասովի՝ այս այցի արդյունքներն են, որ հանդիպումները շարունակվում են, որ դրանք ինտենսիվ են լինելու,որ կա քննարկման առարկա և սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում։

Քաղաքագետ Հայկ Ա․ Մարտիրոսյանն էլ, պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչ է նշանակում Կասպրշիկի ներկայությունն ու հայտարարության տեքստը, ասաց․ «Նշանակում է, որ հիմա բանակցությունները որակական նոր աստիճանի են բարձրանում: Ցավոք սրտի»։

Ինչ վերաբերում է նրան, որ տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ապա, ըստ Հայկ Ա․ Մարտիրոսյանի, սա դատարկ դիվանագիտական ձևակերպում է, որը ոչ կառուցողական Ադրբեջանի պարագայում հնչում է որպես ծաղր և հայկական կողմին ներքաշում մի համատեքստ, որտեղ նա չպետք է լինի:

«Իսկ ընդհանրապես՝ ադրբեջանական խաբեություն ու հայերի համար լարված թակարդ։ Երևանի նոր դեմքերի հետ Բաքուն նոր խաղ է վարում: Դա ակնհայտ է: Հետաքրքիր է իմանալ՝ իսկ ի՞նչ խաղ է խաղում Երևանը Բաքվի հետ» ,- հավելեց Հայկ Ա․Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։

Հայկ Մարտիրոսյանը, ում ևս հարցրել էինք, թե ինչ է այս նախադասությունը նշանակում, ավելացրեց, որ թարգմանությամբ՝ հայերենում տեքստը վտանգ չի արտահայտում, բայց անգլերեն բնագիրը տագնապ է հարուցում։ Այն է․ The Ministers discussed a wide range of issues related to the settlement of the Nagorno-Karabakh conflict and agreed upon the necessity of taking concrete measures to prepare the populations for peace:

Նրա հավելմամբ՝ պետք է երկու արտգործնախարարների մակարդակով առաջին լուրջ հանդիպումը, ընդհանրապես ողջ հետհեղափոխական շրջանում, ամբողջությամբ թափանցիկ և բաց տեքստով բացատրվի ժողովրդին: «Հայկական ազգաբնակչությունը վաղուց է պատրաստ խաղաղության: Հայերը միշտ են խաղաղություն ուզել, պահանջել, պատերազմել դրա համար: Բայց այս համատեքստում այդ խաղաղությունն ինչ-որ հանգուցալուծում է ենթադրում, որի շուրջ, ցավոք, հայկական կողմը շարունակում է բանակցել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Եվ ինչպես երևում է ընդհանուր հայտարարությունից՝ ավելի լուրջ է վերաբերվում բանակցային գործընթացին, քան կարելի էր ենթադրել: Սա մի թակարդ է, որի մեջ ուղիղ քայլքով կարող է ընկնել հայկական կողմը։ Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչ է խոսելու Փաշինյանը Ալիևի հետ: Մադրիդյան սկզբունքներով մենք ոչինչ չունենք բանակցելու թշնամու հետ: Եվ եթե պետք է պահպանեինք այդ դրույթը, հեղափոխություն ինչո՞ւ էինք անում»,- հարցրեց նա։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նա նշեց, որ հանդիպման հաղորդագրությունը ակնարկ է պարունակում սպասվելիք ինչ-որ իրադարձության վերաբերյալ, որից հետո, իբրև թե, պետք է խաղաղություն լինի։ Հանդիպման կոնկրետ արդյունքն էլ այն է, որ նախնական պայմանավորվածությունների շրջանակներում որոշակի կոնսենսուս կա և արդեն հաջորդ փուլով հանդիպելու են Փաշինյանն ու Ալիևը:

«Լավ գաղափար չէ այս ամենը: Հանդիպումն այդ դիվանագիտական առումով թակարդներ կարող է պարունակել հայկական կողմի համար և հայկական կողմին ամենևին պետք չէ: Աշխարհում չկան այսպիսի իրականության պայմաններում՝ այսպիսի բանակցությունների նախադեպեր. արդար և հաղթած կողմը պարտվածից ճանաչում է հայցում կամ պահանջում, ինչպես որ կուզեք, և դիմացը նույն փաթեթում ներառված է ազատագրվածից մի մաս պարտվողին հանձնելը, որպեսզի պարտվողն ու ցեղասպանը ճանաչի քո հաղթանակի մի մասը միայն: Ինչո՞ւ: Հանուն ինչի՞: Ինչո՞ւ ենք ընդհանրապես բանակցում: Հանուն խաղաղությա՞ն: Խաղաղություն չի լինելու և դա հայկական կողմի որոշումը չէ: Առևտո՞ւր, բարեկամությու՞ն, խաղաղ գոյակցությո՞ւն: Ցավոք՝ դա էլ հնարավոր չէ: Հնարավոր չէ, որովհետև Ադրբեջանը Հայաստանի քարտեզին նայելիս միայն Ադրբեջան է տեսնելու և այդ հայացքը երբեք, երբեք չի փոխելու: Այդ դեպքում ինչո՞ւ ենք շարունակում այս կրկեսը: Ինչո՞ւ: Հայերը շարունակում են միակ ազգը մնալ, որ քաղաքական գյուտեր են անում, որոնք վնասակար են և շարունակում են տասնամյակներով մնալ իրենց իսկ վտանգավոր գյուտերի հպարտ նվիրյալն ու զոհը»,- ամփոփում է քաղաքագետը։

Անի Սահակյան