Տնտեսական թռիչք և ներդրումային բում. ե՞րբ սպասել. Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ պատգամավորներն իրենց գործունեության ընթացքում պետք է կարողանան կառավարության բերած օրինագծերի վրա լավ աշխատել և դրանք ավելի լավը դարձնել, եթե կարիք լինի:

«ԱԺ-ն ինքն էլ պետք է լինի նախաձեռնող մարմին, և մենք չպետք է վերածվենք միայն կառավարության բերած օրինագծերը վավերացնող մարմնի: Եվ երրորդը, բնականաբար, կառավարության գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողությունն է»,- Factor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե Ազգային ժողովի կողմից կառավարության նկատմամբ վերահսկողությունն ամենաշատն է կասկածի տակ դրվում, ինչպե՞ս կարող է «Իմ քայլը» դաշինքն իրապես վերահսկել իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Եթե մենք վերահսկում ենք կառավարության գործունեությունը, դրա ամենամեծ շահառուն լինում է հենց Նիկոլ Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար: Նիկոլ Փաշինյանն անձամբ բոլոր գործառույթները չի իրականացնում, այնտեղ բազմահազարանոց աշխատակազմ կա, և որպեսզի դու հասկանաս, թե որտեղ ինչ արդյունավետությամբ են աշխատում, պետք է կողքից ինչ-որ կառույց լինի»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա այդպես էլ ներդրումային բում չտեսանք, պատգամավորը պատասխանեց. «Չտեսանք, որովհետև միայն վերջերս ունեցանք, այսպես ասած, հեղափոխության ամփոփում: Մենք ունեինք մի իրավիճակ, երբ գործադիրում մի քաղաքական ուժ էր, օրենսդիրում՝ մեկ այլ, ինչը ոչ ստանդարտ իրավիճակ է: Ներդրողների համար սա վատ մեսիջ է, քանի որ նրանք ուշադրություն դարձնում են ամեն մանրուքի, և քաղաքական անորոշությունը ցանկացած երկրում ամենահետ պահող հանգամանքներից է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում