Մարդու իրավունքների մարտահրավերները նոր իշխանության համար. Հայաստան

Լուրեր

12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Բոլորը

(Բեռլին) – Հայաստանի նոր իշխանությունը ժառանգել է կոռուպցիայից տառապող և մարդու իրավունքների անհամար խնդիրներ ունեցող մի երկիր, Human Rights Watch-ն այսօր հայտարարել է իր 2019թ. Համաշխարհային զեկույցում: Քանի որ նոր իշխանությունները սկսել են ինստիտուտների վերակառուցումը և կուտակված հանրային բողոքներին արձագանքելը, նրանք պետք է ապահովեն հարգանք պատշաճ իրավական ընթացակարգերի և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ:

2018թ. շաբաթներ տևած համաժողովրդական հանրահավաքները հեռացող նախագահին, Սերժ Սարգսյանին, ստիպեցին հրաժարական տալ, երբ նա փորձեց մնալ իշխանության որպես վարչապետ իր երկրորդ նախագահական ժամկետը լրանալուց հետո։ Ցույցերի առաջնորդ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, սակայն հոկտեմբերին հրաժարական տվեց` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Միջազգային դիտորդները հայտարարեցին, որ դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են «լայն հանրային վստահության» ներքո, առանց նախորդ ընտրությունները ստվերող բացասական երևույթների, «ներառյալ ընտրակաշառքը և ճնշումն ընտրողների վրա»:

«Ազատ և արդար ընտրությունների իրականացումը կարևոր առաջին քայլն է Հայաստանի նոր իշխանության համար», – ասել է Գիորգի Գոգիան, Human Rights Watch-ի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ասոցացված տնօրենը: «Բայց սա միայն սկիզբն է: Իշխանությունները պետք է օգտագործեն այս մանդատը բարեփոխումներ իրականացնելու համար, որպեսզի լուծվեն մարդու իրավունքների խնդիրները, որոնք մարդկանց դուրս էին բերել փողոց»:

647 էջից բաղկացած 29-րդ հրատարակության 2019-ի Համաշխարհային զեկույցի մեջ Human Rights Watch-ը ամփոփել է մարդու իրավունքների վիճակը ավելի քան 100 երկրներում: Իր ներածական ակնարկում Գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը նշում է, որ շատ երկրներում ատելություն և անհանդուրժողականություն սփռող պոպուլիստների դեմ աճում է դիմադրություն: Մարդու իրավունքները հարգող կառավարությունների նոր դաշինքները, որոնք հաճախ ձեւավորվում և աջակցվում են քաղաքացիական խմբերի և հասարակության կողմից, բարձրացնում են բռնապետական էքսցեսի գինը: Նրանց հաջողություններն իհարկե ցույց են տալիս մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունը եւ նույնիսկ խավարի ժամանակներում դա անելու պարտավորությունը:

Փաշինյանի կառավարության ժառանգած խնդիրների շարքում է նաև տևական ժամանակ ոստիկանության անպատժելիությունը՝ հիմնականում խաղաղ բողոքի ցույցերը ցրելու նպատակով անհամաչափ ուժի կիրառման համար: Նոր կառավարությունը որոշակի առաջընթաց է արձանագրել չարաշահման գործերով տարիներ շարունակ սառեցված քննությունների շրջանակներում:

Իշխանությունները վերսկսել են 2008թ. մարտին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած մահացու բախումների հետաքննությունը, և մեղադրանք են առաջադրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երկու հրամանատարներին: Մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկանության աշխատակցին, դատարանի նկուղում չորս ամբաստանյալների հանդեպ ծանր վատ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Այդուհանդերձ, սեպտեմբերին իշխանությունները կասեցրել են 2016թ. հուլիսին տեղի ունեցած այլ նմանատիպ դեպքի շուրջ քրեական գործը:

Անցյալի խնդիրներով զբաղվելու ընթացքում իշխանությունները պետք է լիարժեք կերպով ապահովեն բոլոր ձերբակալվածների դատավարական իրավունքները և երաշխավորեն դատական համակարգի անկախությունը, ասել է Human Rights Watch-ը:

Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ այլ հարցերի շարքում են ընտանեկան բռնությունը, բռնությունը և խտրականությունը լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդկանց նկատմամբ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար որակյալ կրթության մատչելիության բացակայությունը, հոգեսոցիալական (հոգեկան առողջության վիճակ) և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ինստիտուցիոնալացումը:

2018 թվականի առաջին հինգ ամիսներին ոստիկանությունն արձանագրել է 864 բռնության դեպք կանանց նկատմամբ, այդ թվում` ընտանեկան բռնության 223 դեպք: Մինչ հուլիս ամիսը ներառյալ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 31 անձի, դատարանները դատապարտել են յոթին: Իշխանությունները փետրվարին հաստատել են գործողությունների ծրագիր` ընտանեկան բռնության 2017 թվականի օրենքի կիրառման համար, սակայն կառավարությունը պետք է բարձրացնի ընտանեկան բռնության զոհերի համար բնակելի տարածքների թիվը, ստեղծի պետական ապաստարաններ և հարցի վերաբերյալ անցկացնի հանրային իրազեկման արշավներ:

Իշխանությունները պետք է նաև զբաղվեն լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց նկատմամբ տարածված ոտնձգությունների, խտրականության և բռնության խնդիրներով: Քաղաքական կուսակցությունները և որոշ քաղաքական գործիչները փորձել են շահարկել համատարած հոմոֆոբիան և ատելության ու նսեմացնող ակնարկներ արել նախընտրական շրջանում:

Մինչ Հայաստանը շարունակում էր վերակազմավորել երեխաների համար գործող խնամքի որոշ հաստատություններ համայնքային կենտրոնների և աջակցել ընտանիքահեն խնամքին, այդ ծրագրերը չեն ընդգրկել հաշմանդամություն ունեցող երեխաներին այլ երեխաների հետ հավասար հիմունքներով: Գործող օրենսդրությունը թույլ է տալիս հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց զրկել գործունակությունից և չկան որոշումների կայացմանն աջակցող համակարգեր, որոնք թույլ կտային հաշմանդամություն ունեցող մարդկանց փոխարենը ստանալ համայնքում ապրելու համար անհրաժեշտ աջակցությունը: Որպես հետևանք, հաշմանդամություն ունեցող որոշ մարդիկ անորոշ ժամանակով մնում են հաստատություններում: