Բանակում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է. ռազմաբժշկական վարչության պետ

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

Ռազմաբժշկական ծառայության կողմից արվում է առավելագույնը, որպեսզի հիվանդ կամ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

«Առողջական այդ չափորոշիչները մեծ ազդեցություն են ունենում մարտական պատրաստվածության, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման վրա: Մեր զինվորների առողջությունը մեզ համար կարևորագույնն է»,- հավելեց նա:

Գայանե Հովհաննիսյանը նաև նշեց, որ բանակում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է: «Մենք ամեն ինչ անում ենք՝ զորքի համաճարակային իրավիճակը կայուն պահելու համար: Պատրաստ ենք սեզոնային հիվանդություններին, ինչի համար նաև կանխարգելիչ աշխատանքներ են տարվում. մինչև զորակոչն ապագա զինվորները գրիպի դեմ պատվաստումներ են ստանում»,- ասաց գնդապետը:

Ինչ վերաբերում է զորակոչի տարիքի տղաների առողջական վիճակին ընդհանրապես. Գայանե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին մեծացել է ողնաշարի, կեցվածքի խնդիրներով, տարբեր ալերգիաներով, տեսողության խնդիրներով և սիրտ-անոթային հիվանդություններով զորակոչիկների թիվը: Զորակոչիկների շուրջ 60 տոկոսի մոտ առողջական խնդիրներ հայտնաբերվում են, բայց, ըստ գնդապետի, այդ խնդիրների դեպքում բանակ զորակոչելը թույլատրվում է: Ամեն դեպքում, նման զորակոչիկների մի մասը որոշակի սահմանափակումներով ծառայություն է իրականացնում: