Գաղտնալսել են գործարարներն իրենց սիրուհիներին․ պետությունը պետք է իմանա՝ ով նման հնարավորություն ունի․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

«Եթե գատնալսում են ինձ և ՀՔԾ պետին, շատ հնարավոր է, որ գաղտնալսեն նաև նախագահին, պաշտպանության նախարարին, վարչապետին․ այսպիսի հայտարարություն է արել ԱԱԾ տնօրենը անցյալ տարի սեպտեմբերի 11-ին։ Ուղիղ երեք օր անց ՀՀ ոստիկանապետը չի բացառել, որ իրեն էլ կարող են գաղտնալսել։ Ի՞նչ եք կարծում, ՀՀ քաղաքացին նման հայտարարություններից հետո մտահոգվելու բան ունի՞»,-այսօր ԱԺ Պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Հարցերին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց․ «Գաղտնալսման փաստը շատ վատ է, և մեր պետականությունը ստացավ հարված։ Դրա լավագույն լուծումը պետք է լիներ գաղտնալսողին արագ հայտնաբերելը, սակայն դա բարդ խնդիր է։ Բայց պետք է  բացահայտվի, թե ՀՀ-ում նման հնարավորություն ունեցող ինչպիսի՞ կառույցներ կան։ Օրինակ՝ նախկին իշխանությունները ոչ միայն օգտագործում էին մոնոպոլ դիրք ունեցող Ազգային անվտանգության ծառայության հնարավորությունները,  այլ նաև իրենք պետությանը զուգահեռ ստեղծել էին իրենց գաղտնալսող համակարգերը, օրինակ, Մաքսային ծառայությունում»։

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ բազմիցս իր հարցազրույցներում անդրադարձել է Մաքսային ծառայության նախկին  պետ Արմեն Ավետիսյանի ժամանակ ձեռքբերված տեխնիկական միջոցների և նրա անվտանգության համակարգի կողմից դա օգտագործելու խնդրին։

«Դա պետք է բացառվի։ Պետությունը պետք է իմանա՝ նման համակարգեր ունեն նաև մեծահարուստ գործարարները, այլ պետական կառույցները, որոնց տրվել են այդ հնարավորությունները մեկը մյուսի սիրուհիներին գաղտնալսելու համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։