Արման Փաշիկյանը և Մարիա Գևորգյանը շարունակում են պահպանել առաջատարի դիրքերը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Մրցաշարերի ավարտին մնացել է 4 տուր. գրում է chessfed.am-ը:

Երեկ տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սև խաղաքարերով կարողացավ ոչ-ոքի խաղալ Մանուէլ Պետրոսյանի հետ: Փաշիկյանի երկու հետապնդողները՝ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը պարտվեցին համապատասխանաբար Ռոբերտ Հովհաննիսյանին և Սամվել Տեր-Սահակյանին: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, իսկ Արամ Հակոբյանը հաշտություն կնքեց Տիգրան Հարությունյանի հետ:

5-րդ տուրից հետո Արման Փաշիկյանը 4 միավորով գլխավորում է աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանը Փաշիկյանին զիջում է 1 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 5 շախմատիստ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը 2.5-ական միավորով կիսում են 3-7-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը 2-ական միավորով գտնվում են 8-9-րդ հորիզոնականներում, իսկ Շանթ Սարգսյանը 2 միավորով եզրափակում է աղյուսակը:

Կանանց մրցաշարի 5-րդ տուրում միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը տոնեց 4-րդ հաղթանակը: Հաղթանակներ տոնեցին նաև Գևորգյանին հետապնդող Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը: Տուրը հաղթական էր նաև Արփինը Գրիգորյանի համար:
Ցավոք, առողջական խնդիրների պատճառով մրցաշարը չի շարունակի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Կուրսովան և նրա մինչ այս խաղացված պարտիաների արդյունքները հաշվի չեն առնվի:

5-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 4.5 միավորով գլխավորում է աղյուսակը: Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները, սակայն ի տարբերություն Գևորգյանի նրանք մեկ պարտիա քիչ են խաղացել և կորցրած միավորներով առաջատարին զիջում են միայն կես միավորով:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 6-րդ տուրը: