Մարուքյանը մեղադրում է Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ուժային մարմինները բերել է միայն իր վերահսկողության տակ, և քաղաքական որևէ պայմանավորվածության, որևէ կոալիցիայի ստեղծման ժամանակ այդ հարցը չի քննարկվել: Հունվարի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նորից նախարարություններ դարձնելու խնդրին:

«Դրանք դուրս են մնացել քաղաքական, քաղաքացիական, պառլամենտական վերահսկողությունից: Ընդ որում՝ մինչ այդ եղել են նախարարություններ, բայց Հայաստանը եղել է նախագահական երկիր, պատկերացնո՞ւմ եք խայտառակությունը: Հետո Հայաստանը դարձել է կիսանախագահական երկիր, այսինքն՝ պառլամենտի լիազորություններն ավելացել են, բայց դրանք մնացել են պառլամենտական վերահսկողությունից դուրս: Հետո Հայաստանը դարձել է պառլամենտական երկիր, նախորդ իշխանությունները, ինչպես ասում են՝ հակահեղափոխական, դա չեն ուղղել, հիմա հեղափոխական իշխանություններն ասում են՝ սրանք մեզ պետք են»,- հայտարարեց Մարուքյանը:

Նրա պնդմամբ՝ ուժային այդ կառույցները պետք է նախարարություն դառնան, իսկ Սահմանադրությունը թույլ է տալիս 18 նախարարություն ունենալ:

«Ավելին ասեմ, «Ելք» խմբակցությունը նման նախագիծ է ներկայացրել, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ստորագրել է, որտեղ այդ մարմինները եղել են նախարարություններ: Սակայն նախագիծը մերժվել է ՀՀԿ իշխանության կողմից: Հիմա պետք է դա արվի»,- ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը՝ հայտարարելով, որ այս հարցում իրենք չեն զիջելու:

 

Մանրամասները՝ տեսանյութում