Գաղտնալսման դեպքը չի մարսվել. Էդմոն Մարուքյանը զգուշացնում է իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զգուշացնում է իշխանություններին՝ գաղտնալսումների դեպքերի ձայնը դեռ եվրոպական դատարաններից  կլսենք։

«Ուզում եմ շնորհավորել իշխանություններին․ ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա Ձեր  նախաքննության մարմինների՝ փնթի վարած նախաքննության հետ կապված։ Տպավորություն կա, որ գաղտնալսման դեպքը անցավ գնաց․ ուրեմն իմացե՛ք այդ դեպքը չի մարսվել, մեր պետությունը այն չի մարսել, և դրա ձայնը մենք դեռ կլսենք եվրոպական դատարաններից»,- ասաց Մարուքյանը։

Վերջինս նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներ ունենք և, կարծես թե, այդ մասին խոսողներ չկան, իսկ այն մարմինները, որոնք կոչված են խոսելու, վախեցած են ֆեյսբուքյան հարձակումներից։

«Բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը այնքան էլ լավ չէ։ Որևէ բան չի կարող արդարացնել մարդու իրավունքների ոտնահարումը Հայաստանում, ով ուզում է լինի։  Վառել, կախել, ցցի հանել․ սա է այսօր Հայաստանում հռետորաբանությունը, և դրա տակ թացն ու չարը միասին վառվում գնում են։ Երբ մենք վաղը կամ մյուս օրը գնանք Ստրասբուրգ կամ կամ այլ մարմին, կանգնելու ենք այդ հարցերի առաջ։ Ես չեմ կարող հանգիստ նայել, երբ, օրինակ, փաստաբանն ուզում է գնալ իր պաշտպանյալի դատական նիստին և բողոքի ցույց են անում, նրա գործողությունները խոչընդոտում են, թքում են: Ժողովուրդ ջան, մենք այս ո՞ւր ենք հասել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։