Երկար տարիներ լինելով կալանավայրերի բնակիչ՝ գիտեմ, թե այնտեղ ինչ է կատարվում․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Ազգային ժողովում հունվարի 17-ին շարունակվում են խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները։ Նիստը մեկնարկեց Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանի թեկնածության ներկայացմամբ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ եթե ՔԿՀ-ների ենթակայության տակ գտնվող հիվանդանոցները դուրս բերվեն ՔԿՀ վարչության ենթակայությունից, այդ դեպքում ո՞ր կառույցին են դրանք պատկանելու:

Սասուն Միքայելյանը նաև առաջարկեց, որ եթե Նուբարաշենի կալանավայրը թանգարանի վերածել չստացվի, գոնե վերանորոգվի։

« Նուբարաշենն էլ ասացիք, որ փակվի, չգիտեմ, կհասնենք դրան, թե ոչ, բայց գոնե հարկ-հարկ վերանորոգվի, որովհետև լինելով երկար տարիներ բնակիչ այդ կալանավայրերում՝ գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում, և նախորդ իշխանությունների օրոք ինչ արատավոր երևույթներ են դրսևորվել և պետք է արմատախիլ արվեն»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Նուբարաշենի կալանավայրի վերանորոգումն այնքան ծախսատար գործընթաց է, որ, գուցե, ավելի լավ կլինի կառուցել նոր կալանավայր։

Անդրադառնալով ՔԿՀ-ների ենթակայության տակ գործող հիվանդանոցների խնդրին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ամբողջ աշխարհում այդ հիվանդանոցները գտնվում են կա՛մ Արդարադատության նախարարության, կա՛մ Առողջապահության նախարարության, կա՛մ մեկ այլ կառույցի ենթակայության ներքո, ուստի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը մշակելու է այդ օրինակին հետևելու մեխանիզմները։

 

Մանրամասները՝ տեսանյութում