Երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էր բոլոր վերջույթների կաթված. 6 ամսական երեխայի մահվան պատճառների հետքերով

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում երեկ տեղի ունեցած երեխայի մահվան դեպքի հետ կապված՝ բժշկական կենտրոնը հայտնում է, որ 6 ամսական երեխան, բնակվող ք.Աշտարակ` 12.01.2019թ. ժամը 21:50 հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Հիվանդությունը սկսվել է ջերմաստիճանի բարձրացումով, կատարյալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էր բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին:

Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության: Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ և 16.01.2019թ. ժամը 00:30 երեխան մահացել է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն