Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ»-ը նոր հեռախոսահամար ունի

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը համալրվել է եռանիշ  հեռախոսահամարով: Կարճ և հեշտությամբ մտապահվող 1-05–ը բաժանորդների համար արդեն հասանելի է:

«Կարևոր է իմանալ, որ 1-05-ը հեռախոսակապի բոլոր օպերատորների բաժանորդների համար գործում է անվճար: Նպատակն էր՝ էլ ավելի մատչելի դարձնել քաղաքապետարան – բնակիչ կապը: Այս կերպ լուծում ենք նաև քաղաքում տեղի ունեցող տարբեր խնդիրներին առնչվող քաղաքացիների արագ արձագանքման խնդիրը: Սա ոլորտի բարեփոխումների մեկնարկն է, որը լինելու է շարունակական»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարին զուգահեռ՝ տևական ժամանակ կշարունակի գործել նաև (011) 514-000-ն: Միաժամանակ բոլոր քաղաքացիները տեղեկացվում են նոր հեռախոսահամարի մասին:

1-05-ն աշխատելու է նույն ժամանակացույցով. յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-18:00-ն, այդ թվում շաբաթ և կիրակի օրերին: Ոչ աշխատանքային ժամերին քաղաքացիների հետ կապը պահելու համար առաջիկայում կներդրվեն հետաքրքիր այլ գործիքներ:

«Առաջիկայում գործարկվելու է նաև ձայնային հաղորդագրության հնարավորությունը: Այդպես քաղաքացիներն իրենց մտահոգող խնդիրները կկարողանան ներկայացնել նաև աշխատանքային օրվա ավարտից հետո: «Թեժ գծի» աշխատակիցները հաջորդ օրը, լսելով հաղորդագրությունը, կգրանցեն հարցերն ու առաջարկները և, ներբեռնելով դրանք փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ, կտրվի համապատասխան ընթացք»,- ասել է Սերգեյ Հարությունյանը:

«Թեժ գիծը» շարունակելու է կամուրջ լինել քաղաքային իշխանության և բնակիչների միջև:  Գրեթե առանց դադարի աշխատող հեռախոսներն ամեն օր ստանում են տասնյակ զանգեր: Միայն 2018թ. «Թեժ գծով» ստացվել է շուրջ 83 հազար հեռախոսազանգ, որոնց մեծ մասը եղել էխորհրդատվություն կամ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Ավելի քան 25 հազար հեռախոսազանգ էլ վարչական շրջաններն են ստացել: