Ավագանու նախկին անդամները պատրաստվում են ՄԻԵԴ դիմել․ Քննչական կոմիտեն կարճել է ավագանու ծեծկռտուքի գործը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գործը կարճվել է։

Նախադեպ դարձած ծեծկռտուքը ծագել էր «Երկիր Ծիրանի» կուսակցության 3 անդամների և ՀՀԿ-ականների միջև՝ այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել և փորձել Նուբարաշենից ապակե տարաներով բերված կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Կարճ ժամանակ անց, հարուցվել էր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի և 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի խոսքով՝ գործի կարճումը հանցավոր բնույթ է կրում։ «Եթե մենք կարճում ենք ակնհայտ հանցագործության վերաբերյալ քրեական գործը՝ առանց մեղավորներին կանչելու և արդարադատության առաջ կանգնեցնելու, նախադեպ ենք ստեղծում, որ հետագայում կարողանանք չարաշահել մեր լիազորությունները, կատարել քրեական հանցագործություններ՝ ստորացնելով ուրիշներին և հեռու մնալ արդարադատությունից»,- նշում է Աղեկյանը։

Քննչական կոմիտեից գործը կարճելը հանցակազմի բացակայությամբ են հիմնավորում։ Դեկտեմբերի 28-ին կայացրած որոշման ծանուցումը, սակայն, միջադեպի մասնակիցները հունվարի 10-ին են ստացել։

Քննչական կոմիտեի որոշումը Սոնա Աղեկյանի համար անհասկանալի է։ Պնդում է, որ այդ օրվա նիստին հանցագործներ կային ու պահանջելու է, որ նրանք կանգնեն արդարադատության առաջ։

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ գործը կարճելն ակնհայտ ապօրինություն է, և ինքն անպայման բողոքարկելու է։ «Արատավոր երևույթները շարունակվում են, ինչը «թավշյա» նշանակումների արդյունքն է։ Մենք տեսանք՝ ինչպես  Փաշինյանը նշանակեց ՀՔԾ պետին և Քննչական կոմիտեի նախագահին։  Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում որևէ բան չի փոխվել՝ կապված  մարդու իրավունքների ոտնահարման հետ»,- ընդգծում է Զարուհի Փոստանջյանը։

«Երկիր Ծիրանի»-ի առաջնորդը վստահ է, որ նախորդ իշխանությունից մնացած բռնարարները  նոր՝ «թավշյա» կառավարության կողմից պահանջված են, և որ նոր կառավարությունը հնին ոչնչով չի զիջում։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գործի կարճման  վերաբերյալ երկու վարկած է առաջ քաշում։ Ըստ առաջին վարկածի՝ Հայաստանի իրավապահ մարմինների մոտ պակասում են մասնագիտական հմտությունները և նրանք չեն կարողացել գործը բացահայտել։ Իսկ ըստ երկրորդի՝ հանցագործության մեջ մեղադրվողները լեզու են գտել նոր իշխանության հետ և նրան են ծառայում։

Իրավապաշտպանը, թեպետ մեծ հիացմունք չունի Հայաստանի իրավապահ մարմինների մասնագիտական հմտությունների նկատմամբ, այնուամենայնիվ, երկրորդ վարկածին է հակված. «Ամեն ինչ երևում է տեսանյութով։ Մեծ հմտություններ պետք չէին, որպեսզի գործը բացահայտվեր և մեղավորները պատիժ կրեին։ Այստեղ խոսքը պատժի անխուսափելության, այլ ոչ խստության մասին է»։

Թե՛ Սոնա Աղեկյանը, թե՛ Զարուհի Փոստանջյանը ծեծկռտուքի գործի կարճման վերաբերյալ Քննչական կոմիտեի որոշումը պատրաստվում են բողոքարկել։ Նրանց համոզմամբ՝ եթե ոչ Հայաստանում, ապա Եվրոպայում հաստատ ականջալուր կլինեն խնդրին։ Այդուհանդերձ,  գործն ինչպիսի ընթացք կստանա՝ ցույց կտա ժամանակը։

Նելլի Մելքոնյան