Վրիպեցի․ Հայկ Կոնջորյանը սրբագրում է Իրանի վերաբերյալ իր խոսքերը

Լուրեր

04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հայկ Կոնջորյանը այսօր ԱԺ-ում իր ելույթում՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներին, ասաց, որ  հասարակության մեջ միշտ էլ այդ ոլորտի նկատմամբ եղել է սկեպտիկ վերաբերմունք և անտեղյակություն, ուստի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է հանրությանը մի շարք հարցերի շուրջ իրազեկել ու կարծիքների գեներացման կենտրոն դառնալ, ինչը կօգնի և կփոխլրացնի գործադիր իշխանությանը։

Հայկ Կոնջորյանը նշեց նաև, որ  ՀՀ-ում տեղի ունեցած վճռական փոփոխությունները պետք է արտացոլվեն մեր արտաքին քաղաքականության մեջ, և այստեղ շատ կարևոր է աշխարհում ՀՀ-ի դիրքավորումն ու իմիջը։

«Նախկինում միջխորհրդարանական պատվիրակությունները գտնվում էին ադրբեջանական կողմի հակաքարոզչության հետ պայքարի մեջ,  և մի շարք կառույցներ ՀՀ-ին և Ադրբեջանին շատ հաճախ նույնացրել և դիտարկել են նույն հարթության մեջ»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ նախկինում երկու կառավարող ռեժիմները խթանել են ընտրությունների կեղծումը, եղել են ավտորիտար բնույթի, իսկ  այժմ ՀՀ-ում փոփոխություններ են կատարվել և ժողովրդավարությունը պետք է դառնա մեր արտաքին քաղաքականության հաղթաթուղթը։

«Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»,-ասաց Կոնջորյանը։

Հայկ Կոնջորյանի՝ «ավտորիտար բնույթի Իրան» ձևակերպումը դարձավ քննադատությունների առարկա, մասնավորապես սկսվեց քննարկվել, որ այդ ձևակերպումը կարող է բացասաբար ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով իր ձևակերպման մասին,  Կոնջորյանն ասաց․ «Նախ՝ ուզում եմ միանգամից ասել, որ իմ բառերն արտահայտում են իմ կարծիքը, դա իմ մասնավոր ձևակերպումն է, բացարձակապես խմբակցության կարծիքը չէր, որի մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իմ ելույթից հետո անմիջապես նշեց: Ես նշել եմ՝ ոչ թե ավտորիտար Իրան, այլ ավտորիտար բնույթի՝ որոշակիորեն, հավանաբար, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի քաղաքական համակարգը մի փոքր յուրահատուկ է: Սակայն հաշվի առնելով նաև հանրության արձագանքը՝ ես միանաշանակ ընդունում եմ, որ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր ես վրիպեցի, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ ունենալ նման ձևակերպումներ: Ես ցանկանում եմ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի ժողովրդի և պետության՝ Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական ու ջերմ հարաբերությունները»: