Եթե «Իմ քայլ»-ում շատերն ասում էին, որ պատրաստ են քվեարկել Մանե Թանդիլյանի օգտին, ո՞վ որոշեց ընտրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ

– Պարոն Քոչարյան, սպասո՞ւմ էիք, որ ունենալու ենք այսպիսի Ազգային ժողով, այսպիսի քննարկումներ, թեև այս նիստերին ընդամենն ԱԺ նախագահներ և փոխնախագահներ են ընտրվել, ընտրվում են նաև մշտական հանձնաժողովի նախագահներ։

– Գիտեինք, որ հիմնականում լինելու է «Իմ քայլը» դաշինքը, արդեն 7-8 ամիս է՝ դաշինքի կադրերին հիմնականում ճանաչում էինք: Կան բավականին փորձառու և լուրջ մարդիկ՝ ինչպես մասնագիտական, այդպես էլ քաղաքական առումով, բայց պարզ է, որ մեծամասնությունն անփորձ է: Խնդիրն այն է՝ նրանք կդառնա՞ն փորձառու, կդառնա՞ն քաղաքական գործիչներ, թե՞ կմնան այն մակարդակին, որ, ինչպես  մամուլն է գրում, ալե հոպ՝ նրանք հայտնվեցին այնտեղ:

– Նոր ԱԺ-ն կարո՞ղ է լինել կառավարությանը հակակշիռ: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, արձագանքելով թույլ ընդդիմություն ունենալու մասին դիտարկմանը, հայտարարել էր, թե իրական ընդդիմությունն իրենց խմբակցությունից է լինելու։

– Համաձայն եմ Տիգրան Ավինյանի հետ: Ես ավելի շուտ եմ ասել, որ չի բացառվում, որ ընդդիմությունը ծնվի հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջից: Երբ դաշտն ամայի է, սուրբ տեղը դատարկ չի մնում:

– «Քաղաքական պայմանագիր» կուսակցությունում կա՞ն նման նախադրյալներ:

– Կան։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ. երբ ԱԺ փոխնախագահներ էին ընտրվում, ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուի պարագայում շատերը՝ սկսած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից վերջացրած «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցով, նշում էին, որ եթե իրենց մնար, կընտրեին Մանե Թանդիլյանին: Հասկանալի է, չէ՞, որ հակասություն կա: Պարզապես իրենք ասում են, որ կա քաղաքական որոշում: Եթե բոլորդ համաձայն եք, որ Մանե Թանդիլյանը լինի, քաղաքական որոշողն ո՞վ է եղել:

– «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների՝ ընդդիմադիր լինելու հարցում ի՞նչ կարծիք ունեք:

– Երբ ասել են՝ ընդդիմություն չկա, ես ասել եմ՝ սպասենք, տեսնենք: Այս երկու օրերը գոնե ինձ ցույց տվեցին, որ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, երբ իշխանության թեկնածուն հավաքում է ոչ թե 88 ձայն, այլ 131 ձայն, ես փորձեցի հավատալ այն մարդկանց, ովքեր ասում էին, որ ԱԺ-ում ընդդիմություն չկա: Ընդդիմությունն իր գործելաոճը պետք է ունենա:

– 2015 թ., երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, Դուք հայտարարեցիք, թե օլիգարխը չի կարող լինել ընդդիմադիր: Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այսօր օլիգարխներ չկան, այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը նորից ԱԺ-ում է: Ծառուկյանը և ԲՀԿ-ն կարո՞ղ են ընդդիմություն լինել:

– Կարծես թե ԲՀԿ-ն երբեք չի ասել, որ ընդդիմադիր է: Օրենքն է ասում, որ իրենք ընդդիմադիր են:

– Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում: Ձեր կարծիքով՝ այս անգամ Բյուրոյի ղեկավարը նորի՞ց այլ երկրից ՀՅԴ-ի ներկայացուցիչը կլինի, թե՞ հայաստանյան կառույցից որևէ մեկը կառաջադվի: Հրանտ Մարգարյանն իրանյան թևի ներկայացուցիչն է:

– ՀՅԴ-ի դեպքում դրսից ասելը նույնն է, թե ասել՝ Վազգեն Ա կաթողիկոսը Ռումինիայից էր կամ Գարեգին Ա-ն՝ Անթիլիասից: Կան կառույցներ, որոնք համահայկական են:

– ՀՅԴ-ի դեպքում կարծիք կա, որ Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանի հետ էր համագործակցում, և Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նրան տեսնել այդ կուսակցության ղեկավարի պոստում: Կա՞ նման խնդիր:

– Ես չեմ կարծում, որ դա Նիկոլ Փաշինյանն է որոշում: Այլ բան է, որ քաղաքական կուսակցությունը պետք է ճկուն լինի: Եվ եթե այս ղեկավարը չի կարող աշխատել ՀՀ այսօրվա իշխանության հետ, բնականաբար, կուսակցությունն ինքը պետք է ընտրի մարդու, որը կարող է աշխատել թե՛ ներսում, թե՛ դրսում: Հատկապես, որ ՀՅԴ-ն սփյուռքում լուրջ ազդեցություն ունի:

– Ձեր կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունում նո՞ւյնպես պետք է նման փոփոխություններ լինեն:

– ՀՀԿ-ն արդեն լքել են շատ մարդիկ, որոնք այնտեղ էին ոչ թե գաղափարապես, այլ պետք է կերակրատաշտին մոտ լինեին: Կարծում եմ՝ ՀՀԿ-ում կմնան ոչ շատ, բայց գաղափարական մարդիկ, իհարկե՝ ոչ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան