«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 6 ամսական երեխայի մահ է գրանցվել

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեկ կեսգիշերին 6 ամսական երեխայի մահվան դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Գևորգյանի գրառումից, որտեղ մասնավորապես նշվում էր․«Ամեն օր հիվանդանոցում 3 երեխա է մահանում, դեղ չունեն, որ երեխաներին բուժեն, որից մի երեխա՝ 6 ամսական, այսօր մահացավ․ իմ հարազատներից մեկի երեխան ու ոչ մի տեղ չի լուսաբանվում ։ Ի՞նչ է կատարվում, դեղ չունեն՝ ասում են դրսից ասեք բերեն, դեղը մինչև գտնում են, մինչև տեղ ա հասնում ՝ արդեն ուշ ա»։

Դեպքի մանրամասները պարզելու համար կապ հաստատեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ  երեխայի մոտ վիրուսային ախտահարում չի եղել, մահվան պատճառն այլ է։ Երեխային բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն ծանր վիճակում։ Երեք օր ջերմել է, վերջույթները պարալիզված են եղել։

Այնուամենայնիվ, նշենք, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդացությունը վերջին շրջանում աճ է գրանցել: Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, որի 95%-ը երեխաներ են:

Դալլաքյանի խոսքով՝  Առողջապահության նախարարության հատուկ լաբորատորիայում բուժզննում, մասնավորապես՝ տոմոգրաֆիա և վիրուսաբանական հետազոտություն անցկացնելուց հետո պարզել են, որ երեխան ուղեղի և ողնուղեղի բորբոքում է ունեցել, ինչն էլ պարալիճ (նյարդաբորբ) է առաջացրել։

Հունվարի 12-ի ուշ երեկոյան հիվանդանոց տեղափոխված երեխան, երեք օր բուժում ստանալուց հետո, մահացել է։

Նշենք, որ երեխայի մահվան մասին ահազանգած ֆեյսբուքյան օգտատերը, որը բողոքում էր խնդիրը չլուսաբանելուց, չնայած մեր բազմաթիվ խնդրանքներին, այդպես էլ  չարձագանքեց։

Մենք փորձեցինք նաև Առողջապահության նախարարությունից պարզել, թե ինչպիսին է մանկական մահացության վերջին երկու ամիսների վիճակագրությունը։ Այդ նպատակով  կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչություն, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի բաժին, սակայն մեզ պատասխանեցին, որ իրենք չունեն ոչ միայն 2019 թ․ կես ամսվա վիճակագրությունը, այլև դեռ չեն ամփոփել 2018թ․ մանկական մահացության վիճակագրական տվյալները։

Նելլի Մելքոնյան