Մհեր Ենոքյանի գործով արդարադատություն կոչվածը մի կողմ է կանգնել. Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
Բոլորը

Մհեր Ենոքյանի գործն արդարադատության խնդիրը կասկածի տակ դնող երևույթ է, արդարատության խնդիրը վերանայելու պահանջ և հարցադրում է: «Մհեր Ենոքյանի ներման հարցի հանրային ընկալումների վերաբերյալ՝ մտավորականների դիտարկումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Եթե այսօր հարցը ներման է հասել, սա է քննարկվում, կարծես թե՝ բացառապես այն պատճառով, որ սկզբունքորեն չի նայվում մեր կողմից կասկածելի ժամանակաշրջանում դատարանի կողմից կայացված վճիռներում քննության ընթացքը: Քննության ընթացքների վերաբերյալ շատ երկար հանրւթյունը տեղյակ է եղել, որ կան մեղադրյալից կասկածելի հանգամանքներում ուժով վերցված ցուցմունքներ, կան ռեալ գործի հետ կապ ունեցող երևույթները շրջանցելու պրակտիկա, կա, մեղմ ասած, առանց ապացույցների դատավճիռ կայացնելու պրակտիկա և այլն: Ես հիմա Մհերի գործի մասին չեմ ասում, այլ առհասարակ»,- ասաց նա: Նրա խոսքով՝ հիմա Մհեր Ենոքյանի դեպքում հասարակությունը դուրս է եկել այս դաշտից և կենտրոնացել ներման-չներման վրա: «Իմ կարծիքով՝ դա փոխում է խնդրի էությունը: Այս գործով արդարադատություն կոչվածը մի կողմ է կանգնել, երբ կասկածի տակ է դրված իր ամբողջ գործունեությունը»,- նշեց Հրանուշ Խառատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում