Նոր պատգամավորները սկսել են կահավորել իրենց սենյակները. Լիլիթ Մակունցն աշխատասենյակ չունի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավորներն արդեն ստացել են աշխատասենյակներ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին աշխատասենյակներ են տրվել ԱԺ-ի այն մասնաշենքերում, որտեղ նախկինում ՀՀԿ-ականներն էին: ԲՀԿ-ականներն իրենց նախկին տեղում են, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները հանգրվանել են «Ելք» խմբակցության նախկին տեղում:

Այսօր Factor.am-ը ֆիքսել է, թե ինչպես են նոր պատգամավորներն ԱԺ-ից ստացած գույքը տանում իրենց սենյակներ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռ սենյակ չունի: «Նորմալ ենք նայում այդ հանգամանքին, քանի որ դեռ խնդիրներ կան սենյակների հանձնելու-ստանալու հետ կապված: Սենյակներ էլ կան, որոնցում գույք չկա»,- ասաց նա և նշեց, որ խմբակցությունում արդեն բաշխել են առկա աշխատասենյակները:

Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս է աշխատասենյակները գույքով համալրվելու, արդյոք պատգամավորնե՞րն են բերելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Իհարկե պատգամավորները չպետք է բերեն այդ գույքը, ենթադրվում է, որ սենյակները տրամադրվելու են աշխատանքային պայմաններով՝ լինելու է սեղան, աթոռ և այլն»:

Ի դեպ, այս օրերին, երբ պատգամավորների աշխատասենյակները չունեն համապատասխան կահավորում, նրանք ընդմիջումներին հավաքվում են բուֆետում կամ ճեպազրույցների համար նախատեսված 334 սենյակում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները տանում են իրենց գույքը: Բանն այն է, որ նախկին պատգամավորները չէին հավանել ԱԺ-ի կողմից տրված հնամաշ գույքը և իրենց համար թանկարժեք գույք էին բերել:

Հայկ Վարդանյան