Մշակույթի և սպորտի նախարարություններից տասնյակ անգամ ավելի շատ գումար է տրվում մայրաքաղաքին, քան մնացած քաղաքներին․ Վարդան Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Տասնյակ տարիներ Գյումրու քաղաքապետարանից սնվել է 15 սպորտդպրոց, 7 երաժշտական դպրոց, 4 թանգարան և 1 տիկնիկային թատրոն և քաղաքի 3 մլրդ դրամ բյուջեի 30-40 տոկոսը գնում է այդ ոլորտի աշխատավարձերին։

Այս մասին այսօր Ազգային ժողովում դիմելով ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

«Ստացվում է՝ հանրապետության բյուջեից՝ Մշակույթի և սպորտի նախարարությունից տասնյակ անգամ ավելի շատ գումար է տրվում մայրաքաղաքին, քան մնացած քաղաքներին։ Ամբողջ ՀՀ քաղաքներն ու գյուղերը միասին այդքան գումար չեն ստանում, որքան մայրաքաղաքը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նրա հարցին ի պատասխան Հայրապետյանը նշեց, որ ինքը կիսում է բարձրաձայնված մտահոգությունը, ուստի առաջիկայում մարզային զարգացման ռազմավարության ծրագիր են առաջ քաշելու. «Այդ ծրագրով  մենք կարող ենք օրենսդրական դաշտով բյուջետային ֆինանսավորում նախատեսել, որով, օրինակ, Շիրակի մարզին կարող է ինչ-որ տոկոսով ավելի շատ ֆինանսավորում հատկացվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։