Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանում Մարատ Ուելդանով-Գալուստյանի ազատազրկման մասին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 16-ին հրավիրած ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանում դատապարտված Ռուսաստանի հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Մեր քաղաքացիներին վերաբերող հարցերը, որոնք դժվարին վիճակում են հայտնվում ցանկացած երկրում, կանոնավորապես շոշափվում են մեր երկկողմ շփումների ընթացքում»,- ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանի թեման բարձրաձայնվել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ընթացքում: «Հույս ունեմ, որ կկարողանանք երկխոսության, իրավական նորմերի վրա հիմնված որոշման արդյունքում հասնել բոլորին հարմար արդյունքի, կկարողանանք վերադարձնել մեր քաղաքացուն»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նշենք, որ ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանն Ադրբբեջանում ձերբակալվել է 2016 թվականի հուլիսին՝ «ապօրինաբար խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու, արտադրելու, պահելու և տարածելու» մեղադրանքով:

Նա կնոջ ազգանունն է վերցրել (Ուելդանով) և երկար ժամանակ աշխատել Բաքվում՝ պարբերաբար Մոսկվա մեկնելով: 2016թ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվում Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալության գործում ազգային պատկանելության ենթատեքստ չի տեսնում: Նրա գործով դատավճիռը կայացվել է 2017 թվականի ապրիլին. դռնփակ նիստում Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: