Զարուհի Փոստանջյանը միջնորդեց ստորագրությամբ ազատ արձակել Արմեն Բիլյանին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը փոխվի ստորագրությամբ: Այս գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն իր դիրքորոշումը հայտնեց Բիլյանի ազատարձակման վերաբերյալ՝ ասելով, որ նա հանցանք չի գործել. «Արմեն Բիլյանն այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայազգի մասին մտահոգ քաղաքացի է և կատարել է իր սրբազան պարտքը»:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը ազատ արձակվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հետ Արմեն Բիլյանը կապ չունի, նա չի եղել ոստիկանին կրակողը:

Արմեն Բիլյանն իր հերթին վստահեցրեց, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափի. «Արմեն Բիլյանը փախնող և հայրենիքը լքող տղա չի»:

Տուժողի իրավահաջորդները, սակայն, այս միջնորդությանը դեմ էին: Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը` Հասմիկ Ոսկանյանը, ասաց. «Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, թե մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել: Առարկում եմ միջնորդությունը»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Քսան րոպե անց դատավոր Մեսրոպ Մակյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց Փոստանջյանի միջնորդությունը: