«Իմ քայլ»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին ՀՅԴ-ական է. հայրը պատճառ չի տեսնում, որ տղան դուրս գա Դաշնակցությունից

Լուրեր

06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը, ՀՅԴ-ական է: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հովիկ Աղազարյանը:

Ի դեպ, նա ևս նախկին դաշնակցական է: Մեր հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ մի ընտանիքում հայրն այլ կուսակցությունից է, որդին՝ այլ, արդյոք գաղափարական վեճեր չե՞ն ծագում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Իմ որդին՝ Իվան Աղազարյանը, 2005 թվականից դաշնակցական է: Ի՞նչ անի, դուրս գա, մտնի մեր կուսակցությու՞ն (Քաղաքացիական պայմանագիր): Նախկինում ես էլ եմ ՀՅԴ-ական եղել, հեռացել էի, 2005 թվականին որոշեցի վերականգնել, բայց չվերականգնեցին: Պատճառները չգիտեմ, թե ինչու չվերականգնեցին: 2005 թվականից բավականին ժամանակ է անցել, և ես որոշեցի իմ քաղաքական կապիտալը օգտագործել, գնացի այս ճանապարհով»:

Հովիկ Աղազարյանը պատճառ չի տեսնում, որ որդին պետք է դուրս գա ՀՅԴ-ից. «Եթե մենք այսօր իշխանության ենք, դա չի նշանակում, որ իմ տղան պետք է Դաշնակցությունից դուրս գա և միանա մեզ»:

Factor.am-ի հարցին՝ արդյոք շահերի բախում չի՞ լինում, մասնավորապես, արտահերթ ընտրությունների ժամանակ ինչպե՞ս միմյանց դեմ պայքարեցին, Աղազարյանն ասաց. «Այս ընտրություններին իմ տղան իր ձայնը տվեց Դաշնակցությանը: Ես հաստատ կարող եմ ասել, որ ինքը ինձ ձայն չի տվել»:

Հովիկ Աղազարյանը իր՝ ՀՅԴ-ից հեռանալու պատճառների մասին չցանկացավ խոսել:

Հայկ Վարդանյան