Որպես նախարար ի՞նչ եք արել սփյուռքի ներուժը նոր Հայաստանում օգտագործելու համար․ Արման Բաբաջանյանը՝ Մխիթար Հայրապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է արել վերջինս նախարար եղած ժամանակ սփյուռքի ներուժը նոր Հայաստանում օգտագործելու համար և ի՞նչ է պատրաստվում անել որպես ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահ։

«Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում տված հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Սփյուռքի նախարարությունը կրել է սիմվոլիկ բնույթ, ի՞նչ եք պատրաստվում անել, որ այս հանձնաժողովում սփյուռքին վերաբերող հարցերը ևս սիմվոլիկ չլինեն։ Սփյուռքի բոլոր հատվածները ինվենտարիզացնելու և սփյուռքի ներուժը նոր Հայաստանում օգտագործելու համար ի՞նչ եք արել որպես նախարար և ի՞նչ եք պատրաստվում անել որպես այս հանձնաժողովի նախագահ»,- Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց Արման Բաբաջանյանը։

Հարցերին ի պատասխան Հայրապետյանը նկատեց, որ այս հանձնաժողովում քննարկվելու են բացառապես օրենսդրական նախաձեռնություններ և լինելու է առանձին կառույց, որը գործադիր իշխանության գործառույթներն է կատարելու սփյուռքի հետ։

«Իսկ թե ինչո՞ւ էր նախարարությունը խորհրդանշական, որովհետև մյուս գերատեսչություններն ունեին սփյուռքի հետ առանձին բաժիններ, և այստեղ Սփյուռքի նախարարությունը բացարձակ գերակա դիրք և իրավունք չի ունեցել․ լծակների առումով  Սփյուռքի նախարարությունը չի եղել հարց լուծող նախարարություն»,- ասաց նա։

Մանրամասները ՝տեսանյութում։