«Դիսկոմֆորտ չե՞ք զգում»․ Էդմոն Մարուքյանը՝ Մխիթար Հայրապետյանին հիշեցրեց նախկինում Սփյուռքի նախարարության կարևորության մասին ասածները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը»  խմբակցությունը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Մխիթար Հայրապետյանին, որը նախկինում Սփյուռքի նախարարն էր։

Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց․ «Դուք դիսկոմֆորտ չե՞ք զգում․ 7 ամիս եղել եք Սփյուռքի նախարարը և Ձեր այցերի ընթացքում անընդհատ շեշտադրել եք այդ նախարարության կարևորությունը և անձամբ Ձեր դերը՝ որպես նախարար։ Հետո Դուք գալիս եք խորհրդարան ընտրությունների արդյունքներով, իսկ նախարարությունն էլ ընկնում  է կրճատումների տակ։ Ո՞նց մենք այս ուղերձը տանք սփյուռքի մեր հայրենակիցներին, որ դա վնաս չբերի Հայաստան-սփյուռք հարաբերություններին։  Եթե այդքան կարևոր էր այդ նախարարությունը, ինչը Դուք ասում էիք նախկինում, հիմա ինչո՞ւ կարևոր չէ»։

էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան Մխիթար Հայրապետյանը հակադարձեց․ «Իսկ ո՞վ է ասում, որ կարևոր չէ, պարո՛ն Մարուքյան»։

Այնուհետև Հայրապետյանը ներկայացրեց նախարարությունների օպտիմալացման հետ կապված իր դիրքորոշումը։ «Եթե Սփյուռքի նախարարությունը պետք է մնար այն նույն կարգավիճակով, ինչպիսին նախկինում էր՝ որպես խորհրդանշական ինստիտուտ, ապա ավելի լավ է չլինի, և մենք անկեղծ լինենք սփյուռքի հետ մեր երկխոսության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ եթե նախարարությունը մնար, ապա նրան պետք է տրվեին սուպեր լիազորություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։