Նյու Յորքից սենատորը որոշել է մասնակցել 2020թ. նախագահական ընտրարշավին

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Նյու Յորքից դեմոկրատ սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Kp.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է CBS-ին տված հարցազրույցում:

Ջիլիբրանդը նշել է, որ եթե ամերիկացիները վստահության քվե տան իրեն և ընտրեն նախագահի պաշտոնում, կզբաղվի առողջապահության և կրթության ոլորտների կատարելագործման, պետական դպրոցների և աշխատավորների որակավորման բարձրացման կենտրոնների զարգացման հարցերով:

Բացի այդ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ մտադիր է պայքարել Վաշինգտոնի «կոռուպցիայի և ագահության» դեմ: Ջիլիբրանդը վստահ է, որ կկարողանա անել դա: «Ես քաջություն ունեմ՝ այդ ամենին հասնելու համար»,- հայտարարել է սենատորը:

Նշենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարեվերջին հայտարարել էր, որ հաջորդ նախագահական ընտրություններում արժանի մրցակիցների չի տեսնում:

Թրամփը նշել էր նաև, որ միակ անձը, ում հետ հետաքրքիր կլիներ պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է, սակայն վստահ չէ, որ գործարարն առաջադրվելու ծրագրեր ունի: