Brexit. բրիտանացի խորհրդարանականները դեմ են քվեարկել Բրյուսելի հետ համաձայնեցված պլանին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Բրիտանական խորհրդարանի համայնքների պալատը մերժել է Եվրամիությունից դուրս գալու պլանին, որը վարչապետ Թերեզա Մեյը համաձայնեցրել էր Բրյուսելի հետ: Որոշման դեմ է քվեարկել 432 պատգամավոր, կողմ՝ 202-ը. տեղեկացնում է rbc.ru-ն:

Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը քվեարկության արդյունքները կառավարության համար աղետ է անվանել:

Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը Brexit-ի պլանը վերջնականապես համաձայնեցրել են 2018 թվականի նոյեմբերին, ավելի ուշ ԵՄ առաջնորդները հաստատել են համաձայնագիրը: Այն ենթադրում է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս կգա 2019թ. մարտի 29-ին, սակայն կողմերը պայմանավորվել են անցումային շրջանի մասին, որը պետք է տևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ ամբողջ ընթացքում Բրիտանիան ԵՄ-ի Մաքսային միության և Միացյալ եվրոպական շուկայի մաս կմնա, իսկ շրջանի ավարտից հետո Բրյուսելն ու Լոնդոնը պետք է համաձայնեցնեն համագործակցության վերջնական չափանիշները:

Նշված համաձայնագրի հակառակորդներին անհանգստացնող գլխավոր կետերից մեկը Իռլանդիայի (ԵՄ անդամ) և Հյուսիսային Իռլանդիայի (թագավորության մաս) միջև սահմանի հարցն է: Գործարքն այդ հարցի կարգավորման բարդ մեխանիզմ է առաջարկում, իսկ համաձայնագրի հակառակորդները կարծում են, որ այն զգալիորեն սահմանափակում է երկրի ինքնիշխանությունը:

Պատգամավորների մի մասն էլ պնդում է, որ հարկավոր է Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե անցկացնել: