Բոլորս գիտենք, թե անձնական հարաբերությունները որտեղ պետք է պարզել, ինչ կազմով, ինչ մակարդակում․ Գևորգ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ԱԺ ամբիոնից խորհրդարանի մթնոլորտը թեժացրած իր գործընկերներին հիշեցրեց՝ «այս դահլիճում պետք է հնչեն բացառապես քաղաքական հայտարարություններ և սա անձնական հարաբերություններ պարզելու  տեղ չէ»։

«Բոլորս գիտենք, թե անձնական հարաբերությունները որտեղ պետք է պարզել, ինչ կազմով, ինչ մակարդակում։ Իսկ ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի ելույթին, ապա ես չեմ կարող ասել, որ այնտեղ չկային քաղաքական էլեմենտներ, բայց անվանել այն զուտ քաղաքական՝ չեմ կարող, քանի որ այնտեղ հնչեցին անուններ։ Ես հարգում եմ պատմությունը, բայց պատմությունը ցույց է տալիս երկու բան՝ այն երբեք չի ժպտում այն մարդկանց, որոնք փորձում են ինքնահաստատվել միայն ուրիշների անցյալը վկայակոչելու հաշվին, երկրորդ՝ այն ահռելի տեղեկությունը, որը դուք նոր հանձնեցիք այս լսարանի դատին, չեմ կարծում, որ, ընդամենը, մեկ-երկու օրվա փաստահավաք աշխատանքի արդյունք էր, ենթադրվում է, որ սա շատ երկար ժամանակ կուտակված նյութ էր, ինչը դուք հնարավորություն ունեիք սփռել մինչև Ազգային ժողովի պատգամավոր դառնալը․ այստեղ կա հետին թվով իմաստուն ձևանալու տպավորություն, որը երբեք որևէ մեկին՝ առավելևս ԱԺ պատգամավորին, պատիվ բերել չի կարող»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ շեշտելով, որ իրենք  «Լուսավոր Հայաստան» խմբակցության թշնամի չեն։

«Մի՛ փորձեք սեպ խրել մեր հարաբերությունների մեջ։ Ի վերջո, կա մի ճշմարտություն՝ խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, իսկ լույսն առանց բարգավաճման անիմաստ է»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։