Արման Փաշիկյանը և Տիգրան Պետրոսյանը գլխավորում են տղամարդկանց առաջնության աղյուսակը

Լուրեր

06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Բոլորը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 3-րդ տուրը: Առաջնության միանձնյա առաջատար Տիգրան Պետրոսյանը, խաղալով սև խաղաքարերով և ունենալով ծանր դրություն, այնուհանդերձ կարողացավ ոչ-ոքի խաղալ Մանուէլ Պետրոսյանի հետ: Առաջատարի ոչ-ոքի արդյունքից օգտվեց Արման Փաշիկյանը, ով սև խաղաքարերով առավելության հասավ իր սանի՝ աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանի նկատմամբ: Փաշիկյանի հետ 2-րդ հորիզոնականը կիսող Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հետ: Հաշտությամբ ավարտվեցին նաև Արամ Հակոբյան – Սամվել Տեր-Սահակյան և Ռոբերտ Հովհաննիսյան – Տիգրան Հարությունյան պարտիաները:

3-րդ տուրից հետո Արման Փաշիկյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակել են 2.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակ: Զավեն Անդրիասյանը առաջատարներից հետ է կես միավորով և գտնվում է 3-րդ հորիզոնականում:

Մրցաշարային աղյուսակ