Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա– Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: