ՔՊ-ի գրասենյակը բնակելի շենքի 2 սենյականոց բնակարանից տեղափոխվել է աչքի ընկնող շինություն. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոխել է իր գլխամասային գրասենյակը:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն այժմ հանգրվանել է Երեւանի Թումանյան 21/1 հասցեում գտնվող «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի շենքում:

Այս շենքի առաջին հարկում էլ գտնվում է «Արաքս հին տուն» ռեստորանը:

Factor.am-ը Վահան Կոստանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՔՊ-ի գրասենյակը գտնվում է «Թուֆենկյան»-ի շենքում, նա դրական պատասխան տվեց:

Մինչեւ իշխանափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը գտնվում էր Երեւանի Եզնիկ Կողբացու 2 ա հասցեում: Այն բնակելի շենք է, որտեղ ՔՊ-ն վարձակալել էր առաջին հարկի 2-3 սենյականոց բնակարաններից մեկը:

Վահան Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են արել նախկին գրասենյակը:

Նա պատասխանեց, որ փակել են: «Այս պահին այդ գրասենյակը փակվել է: Մենք հիմա գրասենյակների վերամիավորման փուլում ենք, փորձում ենք հասկանալ, թե որ գրասենյակները պետք է պահենք»,- ասաց նա:

Կոստանյանի փոխանցմամբ՝ այս պահին կա մոտավորապես 65 գրասենյակ, որոնք բացվել են նախընտրական շրջանում: Այժմ օպտիմալացման ծրագիր է մշակվում:

 

Հայկ Վարդանյան