Երկրում ոչինչ չի փոխվել. ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊԿ-ն. Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Անցնող 9 ամիսների ընթացքում Հայաստանում ոչինչ չի փոխվել. ԲՀԿ-ն մնացել է երկրորդ ուժ, իսկ ՔՊԿ-ն փոխարինել է ՀՀԿ-ին: Հունվարի 15-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի, նոր դեմքերի ու ներքաղաքական իրավիճակի մասին:

«Հայաստանում չկա բազմակարծություն, հատկապես՝ խորհրդարանում: Ազգը ներկայացված չէ, և տեղի չեն ունեցել այն բարեփոխումները, որոնց արդյունքում խորհրդարանում պետք է ներկայացված լինեին հանրության բոլոր շերտերը: Այս քաղաքական ուժերի հենց առաջին քվեարկությունը ցույց տվեց, որ մեր երկրում ընդդիմություն չկա, բոլորը նույնակարծիք են»,- նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը:

Ըստ նրա՝ Հայաստանում ընտրությունների միջոցով բազմակարծիք խորհրդարան ձևավորելն անհնար է, քանի որ նոր կառավարության անդամները «կրում են հին բռնապետերի վերարկուները»: Փոստանջյանը ՔՊԿ-ին «նախկին ՀՀԿ» է անվանում և ընդգծում, որ նոր կառավարության վարած քաղաքականությունը հնին ոչնչով չի զիջում. «Այսօր անգամ բարեգործական հինադրամ է գործում, որի միջոցով գումար է հավաքվում»:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ նոր կառավարության անդամները «կլասիկ կոռուպցիոներներ» են. գործադիր իշխանության ներկայացուցիչը, ճնշում գործադրելով իրավապահ մարմինների՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի նկատմամբ, ցուցումներ է տալիս նրանց, ինչը բացահայտ կոռուպցիայի օրինակ է: Փոստանջյանն անդրադարձավ նաև «Երևան» հիմնադրամի գործունեությանն ու 50 մլն դոլարի շրջանառության չպարզված հանգամանքներին՝ նշելով, որ անգամ ԱԱԾ-ի մուտքը քաղաքապետարան բեմադրված էր:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը համոզված է, որ նոր՝ սուպերվարչապետական համակարգը թույլ չի տալու փոփոխություններ տեսնել, քանի որ չկան զսպող ու հակակշռող մեխանիզմներ: Այս ամենի արդյունքում, ըստ նրա, պահպանվելու են նախկին բռնապետական համակարգը, Սահմանադրությունը և օրենքները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան