ԲՀԿ-ն հավակնում է ղեկավարել ԱԺ 2 հանձնաժողով. Վահե Էնֆիաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.01.2019 | 14:41ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հավակնում է Ազգային ժողովում ղեկավարել 2 հանձնաժողով։ ԱԺ նորընտիր փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ դրանք են Մարդու իրավունքների ու Տարածաշրջանային և ԵՏՄ ինտեգրման ստեղծվելիք հանձնաժողովները։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Նաիրա Զոհրաբյանն է ղեկավարելու Մարդու իրավունքների հանձնաժողովը։ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ «ԵՏՄ ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելուց առաջ իրենք խորհրդակցել են ռուսական իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում: