Թուրքիայի մասին սկանդալային գրառումից հետո Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև կայացել է  հեռախոսազրույց։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի նախագահականն ու Սպիտակ տան խոսնակը։ Հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել նաև Թրամփը Twitter-ում. փոխանցում է ermenihaber-ը:

Գրառման մեջ ընդգծել է, որ թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ընդլայնվելու մեծ ներուժ ունեն։ ԱՄՆ-ի նախագահի գրառման համաձայն՝ Էրդողանի հետ քննարկվել է նաև Սիրիայում 32կմ անվտանգության գոտի ստեղծելու հարցը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման գործընթացը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության  դեմ պայքարի հարցը, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարբեր խնդիրներ։

Սպիտակ տան խոսնակը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ժամանակ  Թրամփը հատու շեշտել է այն հանգամանքը, որ թուրքական ուժերը Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմագործողություններ չսկսեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս նոր ռազմական գործողություններ սկսի Սիրիայի քրդական ուժերի դեմ: