Ռինգի, քաղաքական բոքսի էջը ուզում ենք փակել. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ցանկանում է նոր քաղաքական մշակույթ ձևավորել խորհրդարանական հարաբերություններում: Հունվարի 15-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ փորձելու են խորհրդարանում նոր աշխատանքային հարաբերություններ ձևավորել:

«Մենք փորձելու ենք նոր քաղաքական մշակույթ բերել խորհրդարանական հարաբերություններ: Այդ ռինգի, քաղաքական բոքսի, ով է ավելի շատ ընդդիմադիր, ով է ավելի բարձր բղավում… այդ ժամանակները, կարծում եմ, անցել են: Համենայն դեպս՝ մենք ուզում ենք այդ ժամանակների էջը համարել փակված և անցնել նոր փուլ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի կարծիքին, թե ԲՀԿ-ն չի կարող խորհրդարանում ընդդիմություն լինել, Զոհրաբյանը պատասխանեց. «Հասկանում եմ, որ տարբեր քաղաքական գործիչներ կարող են քաղաքական կոռեկտության, քաղաքական լեքսիկոնի հետ խնդիրներ ունենալ: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն և, ընդհանրապես, ինչպիսին կլինի այս խորհրդարանը: Որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել, հատկապես՝ «Բարգավաճ Հայաստանի» մասին: Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք կոռեկտ փոխհարաբերությունների՝ թե՛ խորհրդարանում առկա, թե՛ խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի: Ով խախտեց կոռեկտության սահմանը, բնականաբար, պատասխանը մի քանի անգամ ավելին է լինելու: Ես կողմ եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում