«Քասթինգ դեֆիլեն» չգիտեմ ինչ ա, բայց տիկին Զոհրաբյան, Ձեզ կոչ եմ անում մեր ունեցած ելույթներին չպատասխանել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ական իրենց գործընկերները ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածությունների հարցում անում են մեկնաբանություններ և փորձում իրենց հետ վեճի բռնվել,  թեև իրենք ասել են, որ ԲՀԿ-ի հետ կռիվ չեն տալիս և իրենց կռիվը քաղաքական մեծամասնության հետ է։

«Մենք կռիվ ենք տալիս մեր թեկնածուի համար, որ նա ընտրվի, և այդ կռվի մեջ դուք մտնում և մեզ հետ կռիվ եք տալիս։ Եթե կռիվ տալու լինի, մենք էլ մեր կռիվը կտանք: Ի վերջո, մեր կուսակցությունից նախարարներին փողոցում չեն հեռացրել և ասել հակահեղափոխականներ։ Հիմա ինչքան ասեք, մենք էլ մերն ենք ասելու, այնպես որ, խնդրում եմ՝ մի՛ մտեք այդ կռվի արանքը»,- իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ ԱԺ ամբիոնից իրենց խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված ելույթները միտված են նրան, որ ներկայացնեն իրենց թեկնածուին և քաղաքական իրողությունները։

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ ինչպես բոլոր հարցերում,  ընտրության այս հարցում ևս, կա երրորդ ճանապարհ: «Առաջին ճանապարհը ՝ ընտրել տիկին Թանդիլյանին, երկրորդը՝ ընտրել Վահե Էնֆիաջյանին, երրորդը՝ ազատ թողնել՝ ով ում ուզում է թող ընտրի»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ երեկվա նիստում հնչեցրած արտահայտությանը, թե իրենց քաղաքական ուժին միտում կա ներքաշել «քասթինգ դեֆիլեների» մեջ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ ««Քասթինգ դեֆիլեն» չգիտեմ ինչ ա, բայց տիկին Զոհրաբյան, Ձեզ կոչ եմ անում մեր ունեցած ելույթներին չպատասխանել»։

Մանրամասները՝ տեսանյութում։