«Զրույց Քաղաքացու հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսուհետ պատրաստվում է ամիսը գոնե մեկ անգամ զրուցել քաղաքացիների հետ «Զրույց քաղաքացու հետ» ֆորմատի շրջանակներում:

Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ մամուլի վերջին հրապարակումներին՝ նշելով. «Հեղափոխությունից հետո Հայաստանում սեփականության վերաբաշխում չի եղել, չի եղել նաև լրատվական դաշտում, ինչի առիթով շատ ուրախ եմ, բայց ուզում եմ արձանագրել, որ դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ իրենց ընդդիմադիր ուժերին։ Ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետև ներկա իշխանությունները ֆինանսական և լրատվական ռեսուրսների չեն տիրապետում: Լրատվադաշտում տեղի է ունենում մի պրոցես, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվամիջոցներով փորձ է արվում ներկա իշխանությունը հանրապետականացնել: Ի՞նչ է նշանակում հանրապետականացնել․ ասել, որ ոչ մի տարբերություն չկա, ասել, որ ահա այս իշխանությունն այնպիսին է, ինչպիսին նախկինը, և բերվում են անհերքելի փաստարկներ։ Ինչպե՞ս։ Ասում են՝ տեսեք՝ ՀՀԿ-ականները նույնպես երկու ականջ, մի քիթ, մի բերան ունեն, ներկաներն էլ ունեն, նախորդ վարչապետն էլ ուներ երկու աչք, երկու ականջ, մի քիթ, մի բերան, ներկա վարչապետն էլ ունի երկու աչք, երկու ականջ, երկու ձեռք, երկու ոտք, մի քիթ, մի բերան, նույնն է, բան չի փոխվել։ Ես հիմա պատկերավոր եմ ներկայացնում, բայց էությունը դա է»:

Մանրամասները՝ տեսանյութում: