Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիան Ուկրաինային վաճառելու է հարվածային անօդաչու թռչող սարքեր

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Ռուսաստանը մտահոգված է թուրք-ուկրաինական ռազմական գործակցությամբ. փոխանցում է ermenihaber-ը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է թուրք-ուկրաինական պայմանագրին, որով թուրքական արտադրության «Bayraktar TB2» մակնիշի հարվածային անօդաչու թռչող սարքերը վաճառվելու են Կիևին։

«Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինքնիշխան պետությունների իրավունքն է։ Խնդիրը պարզապես այն է, որ Ուկրաինայում ներքին ռազմական ճգնաժամ է, կամ այլ կերպ ասած՝ քաղաքացիական պատերազմ։ Այդ ներքին ճգնաժամն ունի միջազգային մասշտաբներ, քանի որ կարգավորման գործընթացում ներգրավված են տարբեր երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնք կողմ են, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հետևաբար զինամթերքի մատակարարումը Կիևի ռեժիմին չպետք  է վերածվի այնպիսի գործոնի, որն ավելի կխորացնի ներուկրաինական ճգնաժամը»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնեց, որ «Укроборонпром» կոնցեռնը թուրքական կողմի հետ ստորագրել է պայմանագիր, որով Անկարան Կիևին կմատակարարի«Bayraktar TB2» մակնիշի հարվածային անօդաչու թռչող սարքեր։