ԲՀԿ-ի հետ փոխխոսնակի հարցում համաձայնության չենք եկել՝ իշխանությանը տալով ընտրության հնարավորություն․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարում է, որ ԲՀԿ-ի հետ չեն փորձել ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածուի հարցում համաձայնության գալ՝ դրանով իսկ իշխանություններին թույլ տալով ունենալ ընտրության հնարավորություն։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է նա խոսել պատգամավորական էթիկայի և պատգամավորական համերաշխության մասին, երբ  ընտրություններից հետո իրենց խմբակցությանը «Լուսավոր Հայաստանը» չշնորհավորեց։

Մանե Թանդիլյանը ներողություն խնդրեց այդ վրիպակի համար և շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներին հենց ԱԺ ամբիոնից։

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց, մի՞թե իրենք չեն կարող ունենալ մտավախություն, որ խորհրդարանական համերաշխության մասին խոսեն հիմա, սակայն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ ընտրվելուց հետո մոռանան տված խոստումների մասին։ Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ Մանե Թանդիլյանն իր քաղաքական կարիերան սկսել է «Դեմ եմ» շարժումից, սական  նախարար ընտրվելուց հետո անգամ Սահմանադրական դատարանում չի փորձել վիճարկել կուտակային կենսաթոշակի վերաբերյալ վիճահարույց օրենքը։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Մանե Թանդիլյանը նկատեց, որ այս հարցում կան բազմաթիվ վիճահարույց կետեր, որոնք խնդիրներ կառաջացնեն այդ համակարգից հրաժարվելու պարագայում։ «Կարո՞ղ ենք այսօր 4 տարի գործող համակարգից հետ քայլ անել, այստեղ պետք է մտածենք։ Դուք պետք է մտածեիք, երբ կողմ էիք  քվեարկում այդ համակարգի ներդրմանը»,- պատասխանելով Գևորգ Պետրոսյանին ասաց Մանե Թանդիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։