«Լավ է, որ մասնագիտությունը, պաշտոնը անցնում է հորից որդուն». Ռուբեն Գևորգյանցի որդին՝ կինոմիության նախագահ ընտրվելու մասին

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ Ռուբեն Գևորգյանցի կյանքից հեռանալուց հետո միության նոր նախագահի ընտրության հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել: Մամուլում շրջանառվող  տեղեկությունների համաձայն՝ Կինեմատոգրաֆիստների միության անդամներից շատերը սպասում են, որ առաջիկայում պետք է գումարվի միության համագումար, որի շրջանակում էլ  պետք է վճռվի միության նոր նախագահի հարցը: Սակայն տեղեկություններ կան, որ միության ներկայիս ղեկավարությունը հակված է սեպտեմբերին գումարել վարչության փակ նիստ և Ռուբեն Գևորգյանցի որդուն՝ ռեժիսոր Վահե Գևորգյանցին, նշանակել միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և այդպիսով մեկ տարով հետատաձգել միության համագումարը: 

Կինոգործիչները մտավախություն ունեն, որ այդ որոշումը կարող է հիմք հանդիսանալ այն բանի, որ  կինոմիության նախագահի պաշտոնը հորից ժառանգաբար փոխանցվի որդուն: Factor.am-ը թեմայի շուրջ զրուցեց Վահե Գևորգյանցի հետ: Նա նշեց, որ օգոստոսի 3-ին կգումարվի միության վերահսկիչ հանձնաժողովի և վարչության նիստը: «Եթե վերահսկիչ հանձնաժողովը որոշի, որ չենք անելու արտահերթ համագումար, վարչությունը կընտրի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կինոմիության նախագահի պաշտոնի՝ հորից որդուն անցնելու վերաբերյալ մեկնաբանություններին, Վ. Գևորգյանցը նկատեց. «Եթե ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, այսպես թե այնպես ասելու են, որ այն հորից անցավ տղային: Ես պատրաստ եմ դրան: Կինոմիությունն առաջինը ղեկավարել է իմ պապը՝ Ստեփան Կևորկովը: Դա լավ է, որ մասնագիտությունն անցնում է հորից որդուն»:

Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ միության առաջին քարտուղար Ռուդոլֆ Ցաթինյանը փորձում է համակիրներ հավաքել, որոնք կպաշտպանեն Վ.Գևորգյանցի թեկնածությունը,  մեր զրուցակիցը  նշեց. «Ուրախ կլինեի, եթե այդպես լիներ: Բոլորն էլ իրար համար բարեխոսում են: Կարծում եք՝ եթե մեկը հավակնի այդ պաշտոնին, ինքը ո՞նց է անելու դա: Բնական է, որ գալու է, մարդկանց հետ հանդիպի, բացատրի, որ իրեն ընտրեն, նախընտրական շրջան է, նորմալ եմ համարում»:

Վ.Գևորգյանցը խոսեց նաև Ազգային կինոկենտրոնի նախկին նախագահ Գևորգ Գևորգյանի՝ միության նախագահի  պաշտոնում ընտրվելու շանսերի մասին: Գևորգյանցը նշեց, որ նա կարող մարդ է և նախագահի պաշտոնում ընտրվելու մեծ հնարավորություն ունի:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան