Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար
Քաղաքականություն
14.01.2019 | 16:53ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ի դեպ նշենք, որ Արմեն Պապիկյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է: