Կալանքի հիմքերի հետ կապված վերապահումներ ունենք. Արամ Օրբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նրա կալանքի հետ կապված խնդիրներ է տեսնում: Հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ ամենամեծ խնդիրը տոնական օրերին կալանքի հարցի քննարկումը հետաձգելն էր:

«Մենք ներկայացրել ենք միջնորդություն անցած տարվա դեկտեմբերի 26-ին, դատական նիստը նշանակվել է ամսի 28-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրը, ժամը 17:00-ին: Ըստ էության՝ մեկ ժամ ժամանակ է տրվել քննելու, որից հետո գործը հետաձգվել է ոչ թե մինչև հունվարի 8-ը, այլ 9-ը՝ նույնիսկ առաջին աշխատանքային օրը չի դրվել: Այն դեպքում, երբ կալանքի հարցը տոնական օրերին էլ պետք է քննվի՝ անկախ աշխատանքային ժամ լինելու կամ չլինելու հանգամանքից: Այստեղ մենք խնդիր տեսնում ենք, և դա հիմք է հանդիսանալու ևս մեկ բողոքի, որը հիմա մշակման փուլում է»,- նշեց Արամ Օրբելյանը:

Ինչ վերաբերում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն, Արամ Օրբելյանն ասաց՝ միջնորդությունը ներկայացրել են՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ընտանիքի և իր միջև առկա որոշակի ընկերական կապը:

«Նախագահող դատավորի որդու հետ ես բավական մտերիմ շփումներ եմ ունեցել, ընկերներ ենք եղել: Դրա հետ կապված՝ կա անաչառության հետ կախված որոշակի էլեմենտ: Եթե արդարացվեց, եթե գրավը կիրառվեր, եթե կալանքը չերկարացվեր, քննարկման առիթ էր դառնալու, և ՀՔԾ-ն ևս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում է, այդ պատճառով դատավորին խնդրել ենք հայտնել ինքնաբացարկ»,- նշեց նախկին նախագահի պաշտպանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում