ՀՔԱՎ փաստաբանը պահանջել է «Մատաղիսի» գործով ՀՔԾ-ում քննվող գործին կցել նաև ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի հայտնած տեղեկությունները

Լուրեր

20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը 2018թ. նոյեմբերի 9-ին դիմել է ՀՀ ՀՔԾ քննիչ Ա. Ավետիսյանին և պահանջել «Մատաղիսի» գործի շրջանակում դեռևս 2005թ.-ին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քննվող քրեական գործին կցել forrights.am լրատվական կայքում հրապարակված «Արթուրը չի մոռացել իր Գողգոթան. «Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք» վերնագրով լրատվական նյութը:

Հիշեցնենք՝ «Մատաղիսի» գործի վերաբերյալ ՄԻԵԴ վճռից հետո Ա. Զալյանը վերանայման վարույթ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան և Վճռաբեկը 2017թ. ապրիլի 12-ին բավարարել ու գործն ուղարկել է նոր քննության:

2018թ. նոյեմբերի 8-ին forrights.am լրատվական կայքում հրապարակված նյութում ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը տեղեկություններ է հայտնում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ Արմեն Հակոբյանի և Ա. Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վերահսկող զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի կատարած հանցագործությունների մասին: Նա նշել է, որ վերոնշյալ 3 անձինք խոշտանգել են իրեն և ստիպել ցուցմունք տալ:

«Մատաղիսի» գործով ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով տուժող Արայիկ Զալյանը ևս իր ցուցմունքներում նշել է, որ իրեն խոշտանգել է նույն Արմեն Հակոբյանը: