Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը ընդմիջվեց

Լուրեր

24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.07.2026 | 13:42
Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը
24.07.2026 | 13:33
Ուշադրություն, հերթական զեղծարարությունը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
24.07.2026 | 13:09
Հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի խաղում երկու գոլ է խփել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության կենտրոնի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը մեկնարկից րոպեներ անց ընդմիջվեց:

Արդյոք այսօր կվերսկսվի՞, թե՝ ոչ. պաշտպանները դժվարացան ասել, քանի որ հստակ ժամ չէր նշվել: Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն ու դատավորի որդին մտերմիկ հարաբերություններ ունեն, և որպեսզի դատարանի որոշումը շահարկումների առիթ չդառնա, իրենք ինքնաբացարկ են ներկայացրել:

Դատախազությունը միջնորդության դեմ առարկել է: Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ քննիչը և դատախազը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նաև դատավոր Նելլի Բաղդասարյանին, և վերջինս միջնորդությունը բավարարել էր: Որից հետո գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանին։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Եթե այս միջնորդությունն էլ բավարարվի կստացվի, որ երրորդ դատավորն է այս գործով ինքնաբացարկ ներկայացնում:

Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին ներկա չէր:

Հիշեցնենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական կարգը տապալելը։ Նա հուլիսին կալանավորվեց, ապա օգոստոսի 13-ին ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանից։ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, ազատության մեջ երկար չմնաց, դեկտեմբերի 7-ին դատարանի (նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի) որոշմամբ նա կալանավորվեց:

Լիլիթ Շաբոյան