Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր անելիքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը
7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է պատգամավոր Լենա Նազարյանի թեկնածությունը։
Իր ելույթում Լենա Նազարյանը հայտարարեց, որ հպարտությամբ է նշում, որ ինքը ՀՀ -ի պատմության մեջ ամենաշատ քվե ստացած խմբակցության առաջադրած պատգամավորի թեկնածուն է և շեշտեց․ «Այսպիսի ծանրակշիռ վստահությունը նշանակում է մեծ ակնկալիքներ Ազգային ժողովից: Հարգելի հայրենակիցներ, գործելու ենք միասնաբար, անխափան կապի պայմաններում, գործելու ենք լավագույն լուծումներով»:
Լենա Նազարյանն իր ելույթի ընթացքում ներկայացրեց, թե ինչպես է իրականացնելու ժողովրդի ակնկալիքներն ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
«Մենք գործելու ենք մեր ընտրողների, մեզ չընտրած քաղաքացիների և ՀՀ բնակիչների հետ համատեղ աշխատանքի, քննադատությունների և բանավեճերի արդյունքում ծնված լուծումներով»,- ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածուն։
Լենա Նազարյանը նաև նշեց, որ դժգոհություններ կան, որ այս ԱԺ-ն մեծաթիվ է և 27-ով ավելի պատգամավոր ունի, որը պետբյուջեի ծանրաբեռնվածությունն ավելացնում է:
«Դա նախորդ իշխանության կողմից ընդունած Սահմանադրության պատճառով է: Բայց ավելի մեծ խմբակցությունը պետք է ենթադրի պատգամավորի աշխատանքի և արդյունքների բազմապատկում, ինչն էլ ջանալու ենք դարձնել արդյունք»,- ասաց նա:
Վերջինս անդրադարձավ նաև հասարակության մեջ հնչող այն քննադատություններին, ըստ որի, նորընտիր պատգամավորներից շատերը չունեն փորձ։
«Ես և իմ թիմակիցներից շատերը մինչ հեղափոխությունը զրկված ենք եղել պետական համակարգում կառավարման փորձ կուտակելու հնարավորությունից։ Մենք ունենք, սակայն, չհանձնվելու, մեր գաղափարներին և օրակարգերին հավատարիմ մնալու փորձ»,- ասաց Լենա Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։