Ղազախստանում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող ԻՊ-ի կողմնակիցներ են ձերբակալվել

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում մի խումբ անձանց են ձերբակալել, որոնց կասկածում են երկրում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱԱԿ մամուլի ծառայությունը:

Կենտրոնական Ասիայից կասկածյալներին ձերբակալել են հունվարի 10-ին Ալմաթիում: Նրանց ժամանակավոր բնակության վայրերում խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ, զենք ու զինամթերք:

Հետաքննության վարկածի համաձայն՝ նրանք գործել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների հանձնարարությամբ և ղեկավարությամբ:

«Նույն տվյալների համաձայն՝ նախատեսվում էր պայթուցիկները գործի դնել և զինված հարձակում իրականացնել Ալմաթիում, քաղաքացիական բնակչության զանգվածային կուտակումների վայրերում»,- հստակեցրել են ԱԱԿ-ում:

Գործով հետաքննությունը շարունակվում է: