Թրամփը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել, եթե Անկարան հարձակվի Սիրիայի քրդերի վրա

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով է սպառնացել, եթե Անկարան որոշի հարձակվել Սիրիայի քրդերի վրա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Սկսում ենք վաղուց հասունացած զորքերի դուրսբերումը Սիրիայից, միաժամանակ ուժգին հարվածներ ենք հասցնում այն ամենին, ինչ մնացել է «Իսլամական պետության» խալիֆայությունից: Նորից կհարձակվենք գոյություն ունեցող մի շարք բազաներից, եթե ԻՊ-ն վերակազմավորվի: Թուրքիային տնտեսապես կհյուծենք, եթե նրանք հարվածեն քրդերին»,- Twitter-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի ցանկանում նաև, որ «քրդերը սադրեն Թուրքիային»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Սիրիայում «երկու հազար» ամերիկացի զինծառայող կա, և այդ երկրից նրանց դուրսբերումը չի փոխի անհրաժեշտ ռազմական գործողություններ անցկացնելու՝ երկրի ունակությունը:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություն սկսել Եփրատ գետից արևելք և սիրիական Մանբիջում տեղակայված սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն նրանց դուրս չբերի այնտեղից: Ավելի ուշ, Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, Էրդողանը հայտարարեց Սիրիայում ռազմական գործողությունը հետաձգելու մասին: