«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Գառնի» և «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքի տոմսերի թանկացմանը առնչվող  ԶԼՄ  հրապարակումների  առիթով` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  ս. թ. օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության  տոմսի արժեքը  ՀՀ  քաղաքացիների  համար սահմանվել է  500  ՀՀ  դրամ, օտարերկրացիների  համար` 1500  ՀՀ  դրամ: Անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100  ՀՀ  դրամ:

Այլևս չի գործում  գիշերային գեղարվեստական լուսավորությամբ  Գառնին  տեսնելու  համար սահմանված  1500  դրամ սակագինը  (տոմսի  արժեքը` 500  ՀՀ  դրամ է):

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության  տոմսի արժեքը  ՀՀ քաղաքացիների  համար սահմանվել է` 300, օտարերկրացիների  համար` 1300,  մինչև 18 տարեկան երեխաների  համար` 100  ՀՀ  դրամ:

«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում  հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն` 2000,  իսկ օտար լեզվով անցկացվող բացատրության  համար` 4000  ՀՀ  դրամ:

Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի  տոմսային տնտեսությունը:  Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը  ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 250, օտարեկրացիների համար` 1000,  իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար` 100  ՀՀ դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը`1500,  օտար լեզվով  էքսկուրսիայի տոմսի արժեքը` 2500 ՀՀ դրամ է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում  արտոնություններ է սահմանել  մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների  մասնակիցների համար: