Եթե ապացուցվի Մանվել Գրիգորյանի մեղքը, չեմ միջնորդի մեղմացնող հանգամանքները հաշվի առնել. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Եթե դատարանում ապացուցվի Մանվել Գրիգորյանի մեղքը, ես չեմ միջնորդի դատարանին՝ հաշվի առնելու մեղմացնող հանգամանքները կամ Արցախի հերոս լինելու հանգամանքը: Հունվարի 14-ին հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարեց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ որոշել էր այս գործով չխոսել, բայց հիմա հանդիպում է լրագրողների հետ, քանի որ օրեր առաջ մի խումբ անձինք խոչընդոտել են իր գործընկերոջ՝ Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև ոստիկանների ներկայությամբ թքել նրա մեքենայի վրա:

«Թքելով իմ գործընկերոջ մեքենայի վրա՝ վերջինները թքել են իշխանության, պետության, պետականության վրա, հատկապես՝ ոստիկանների ներկայության պայմաններում: Եվ ես սա լուրջ խնդիր եմ համարում, պետականության հետ կապված խնդիր եմ տեսնում: Իրավունքն իրավաչափ շահերի հավասարակշռությունն է: Անձին դեռ չդատապարտած՝ պահանջում են բանտ ուղարկել, արդյոք սա՞ է նոր Հայաստանի որդեգրած քաղաքականությունը»,- հավելեց փաստաբանը:

Նրա համոզմամբ՝ պետք է անձին պաշտպանվելու հնարավորություն տրվի. «Եվ եթե դատարանը, այլ ոչ թե փողոցում կանգնած տասը-քսան մարդիկ կորոշեն, որ Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրված այդ արարքը, թող պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինքս այդ ժամանակ, պաշտոնապես հայտարարում եմ, որպես պաշտպան՝ չեմ միջնորդելու դատարանին, որպեսզի հաշվի առնվեն մեղմացնող հանգամանքները կամ Արցախի հերոս լինելու հանգամանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: